Ռեալն ուշքի է գալիս Ատլետիկոյից կրած պարտությունից` հաղթելով Լաս Պալմասին🎥

Ռեալն ուշքի է գալիս Ատլետիկոյից կրած պարտությունից` հաղթելով Լաս Պալմասին🎥

27/09/2023 - 22:50

Իսպանական Լա լիգայի 7-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Լաս Պալմասի» դեմ։

Հանդիպման մեծ մասում «արքայական» ակումբն ուներ խաղային հսկայական առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։

Կառլո Անչելոտիի թիմի գոլերը խփեցին Բրահիմ Դիասն ու Խոսելուն։

Նշենք, որ Դիասը «Ռեալ» վերադառնալուց հետո խփեց առաջին գոլը։

Այսպիսով, «սերուցքայինները» բավական արագ արձագանքեցին նախորդ տուրում «Ատլետիկոյից» 1:3 հաշվով կրած պարտությանը, վաստակեց 18 միավոր` բարձրանալով 2-րդ հորիզոնական։

«Լաս Պալմասը», 5 միավորով, 17-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023