Ինտեր Մայամին, առանց Մեսսիի, պարտվեց ԱՄՆ Բաց գավաթի եզրափակիչում 🎥

Ինտեր Մայամին, առանց Մեսսիի, պարտվեց ԱՄՆ Բաց գավաթի եզրափակիչում 🎥

28/09/2023 - 09:47

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորթ Լոդերդեյլ քաղաքում կայացավ ԱՄՆ Բաց գավաթի 2023 թ. խաղարկության եզրափակիչը, որի շրջանակում մրցեցին «Ինտեր Մայամին» ու «Հյուսթոն Դինամոն»։

Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում «Հյուսթոն Դինամոն» հաղթեց 2:1 հաշվով։

Բեն Օլսենի թիմի հաղթական գոլերը խփեցին Գրիֆին Դորսին ու Ամին Բասին։

«Ինտեր Մայամիի» կազմից էլ աչքի ընկավ Ջոզեֆ Մարտինեսը։

Նշենք, որ «Ինտեր Մայամիի» առաջատար Լեո Մեսսին վնասվածքի պատճառով բաց թողեց այս հանդիպումը։

Այսպիսով, «Հյուսթոն Դինամոն» պատմության մեջ երկրորդ անգամ տիրացավ ԱՄՆ Բաց գավաթին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023