Ընդհատվեց Բարսելոնայի տպավորիչ հաղթարշավը Մալյորկայի դեմ  խաղերում

Ընդհատվեց Բարսելոնայի տպավորիչ հաղթարշավը Մալյորկայի դեմ խաղերում

27/09/2023 - 10:48

Իսպանական Լա լիգայի 7-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Մալյորկայի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։

Այդ հանդիպումից հետո ընդհատվեց «բլաուգրանայի» տպավորիչ հաղթարշավը «Մալյորկայի» դեմ խաղերում, որն սկսվել էր դեռևս 2011 թ. փետրվարի 26-ին։

Անցնող գրեթե 13 տարիների ընթացքում «Բարսելոնան» և «Մալյորկան» հանդիպել էին 11 անգամ, ու բոլոր դեպքերում հաղթանակը պսակվել էր կատալոնական ակումբի օգտին։

«Կապտանռնագույնները» «Մալյորկայի» դեմ խաղերում վերջին անգամ միավոր կորցրել էին 2010 թ. հոկտեմբերի 3-ին կայացած խաղում, երբ գրանցվեց 1:1 հաշիվը։

Հանուն արդարության` նշենք, որ «Մալկորկան» 2013/14-2019/20 մրցաշրջանների ընթացքում հանդես չի եկել Լա լիգայի շրջանակում, և այդ 6 տարիների ընթացքում կողմերի միջև որևէ հանդիպում տեղի չի ունեցել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023