Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) չկարողացավ դուրս գալ քառորդ եզրափակիչ։ Հայաստանի ներկայացուցիչը 1/8 եզրափակիում 2:4 հաշվով պարտվեց Մերեյ Մաուլիտկանովին (Ղազախստան)։ Մաուլիտկանովի` եզրափակիչ հասնելու դեպքում Ամոյանը հոկտեմբերի 25-ին կանցկացնի սփոփիչ գոտեմարտեր, որոնք հաղթելու դեպքում կպայքարի բրոնզե մեդալի համար։ Հիշեցնենք, որ Ամոյանն այս քաշային կարգի աշխարհի գործող չեմպիոնն է։ […]
Ավելին
Մալխաս Ամոյանը (77կգ) հաղթանակով մեկնարկեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում։ Աշխարհի գործող չեմպիոնը որակավորման փուլում պայքարից դուրս թողեց Սերգեյ Կուտուզովին (Ռուսաստան)։ Գոտեմարտն ավարտվեց 1:1 հաշվով։ Հաղթանակը շնորհվեց Հայաստանի ներկայացուցչին միավորն առաջինը վաստակելու համար։ 1/8 եզրափակիչում Ամոյանի մրցակիցը կլինի ղազախ Մերեյ Մաուլիտկանովը։ Մալխաս Ամոյանը Սերգեյ Կուտոզովին 3:1 հաշվով հաղթել էր նաև 2021թ. աշխարհի առաջնության եզրափակիչում։ Գոտեմարտը […]
Ավելին
Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի հնգակի չեմպիոն։ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանում ընթացող մրցաշարի եզրափակիչում 27-ամյա ըմբիշը հաղթեց վրացի Ռամազ Զոյիձեին։ Գրանցվեց 1:1 հաշիվը. հաղթանակը շնորհվեց Ամոյանին միավորն առաջինը վաստակելու համար։ Ամոյանը նախորդ տարի նույնպես եզրափակիչում հաղթել (3:1) էր Զոյիձեին։ Հայաստանի ներկայացուցիչը նախորդ չեմպիոնությունները գրանցել էր 2022, 2023, 2024 և 2025 թվականներին։ Նա […]
Ավելին
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հրապարակել է Եվրոպայի 2026թ. առաջնության համար նախատեսված հայտացուցակները։ Հունահռոմեական ոճ Ազատ ոճ Մրցաշարը կկայանա Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ապրիլի 20-26-ը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը (77կգ) կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է աշխարհի կրկնակի չեմպիոն դառնալու մասին. «Զագրեբ մեկնել էի` ոսկե մեդալ նեդալ նվաճելու նպատակով։ Ուրախ եմ, որ կարողացա հռչակվել աշխարհի կրկնակի չեմպիոն: Եզրափակիչում չէի մտածում, որ օլիմպիական չեմպիոնին կարող եմ հեշտ հաղթել: Նույնիսկ մեկ վայրկյան անգամ չէի կասկածում, որ կարող եմ պարտվել։ Հոգեբանորեն պատրաստ […]
Ավելին
Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը (77կգ) աշխարհի կրկնակի չեմպիոն դառնալուց հետո խոսել է իր գրանցած հաջողության մասին. «2021թ. 72կգ քաշային կարգում արդեն դարձել էի աշխարհի չեմպիոն։ Ինձ համար շատ դժվար էր հարմարվել նոր քաշային կարգում։ Երկու տարի շարունակ վնասվածքներով էի գոտեմարտում, և ամեն ինչ չէր ընթանում այնպես, ինչպես հարկն է։ Բարեբախտաբար, այս առաջնությանը լիովին պատրաստ […]
Ավելին
Մալխաս Ամոյանին աշխարհի չեմպիոն դառնալուց հետո պարգևատրել է անվանի ըմբիշ, Լոնդոնի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը։ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Ամոյանը եզրափակիչում 10:1 հաշվով ջախջախել է Օլիմպիական գործող չեմպիոն, ճապոնացի Նաո Կուսակային` գոտեմարտն ավարտելով նախատեսվածից շուտ։ Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն Ամոյանը կարիերայում […]
Ավելին
Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը (77կգ) Զագրեբում ընթացող աշխարհի առաջնությունում դարձել է չեմպիոն։ Եզրափակիչում 26-ամյա ըմբիշը 10:1 հաշվով ջախջախել է Օլիմպիական գործող չեմպիոն, ճապոնացի Նաո Կուսակային` գոտեմարտն ավարտելով նախատեսվածից շուտ։ Ամոյանը կարիերայում երկրորդ անգամ է դարձել աշխարհի չեմպիոն։ Մալխաս Ամոյանի չեմպիոնական գոտեմարտի տեսանյութը` Տեսանյութը` Sportaran-ի
Ավելին
Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը (77կգ) Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող աշխարհի առաջնությունում դարձավ չեմպիոն։ Եզրափակիչում Ամոյանը մրցեց Օլիմպիական գործող չեմպիոն, ճապոնացի Նաո Կուսակայի դեմ` ջախջախելով 10:1 հաշվով։ Ամոյանը կարիերայում երկրորդ անգամ է դառնում աշխարհի չեմպիոն։ Նա 2021թ. ոսկե մեդալ էր նվաճել 72կգ քաշային կարգում։ 26-ամյա ըմբիշը 77կգ քաշային կարգում էլ բրոնզե մեդալ է նվաճել։ 26-ամյա […]
Ավելին
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77կգ) դուրս է եկել եզրափակիչ։ Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների քառակի ոսկե մեդալակիր Ամոյանը կիսաեզրափակիչում 5:1 հաշվով հաղթեց իրանցի Ալիռեզա Աբդելավիին։ Սեպտեմբերի 19-ին Ամոյանը կպայքարի` աշխարհի կրկնակի չեմպիոն դառնալու համար։ Նրա մրցակիցը եզրափակիչում կլինի Օլիմպիական գործող չեմպիոն, ճապոնացի Նաո Կուսական։ […]
Ավելին
1 2 3 … 7

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026