Ըմբշամարտի ԵԱ. Գալստյանը, Ղարիբայնն ու Խաչատրյանը պարտվեցին 1/4 եզրափակիչում 🎥

Ըմբշամարտի ԵԱ. Գալստյանը, Ղարիբայնն ու Խաչատրյանը պարտվեցին 1/4 եզրափակիչում 🎥

13/02/2024 - 18:27

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։

Գևորգ Ղարիբայնը (60 կգ) մեկնարկային գոտեմարտում 9:0 հաշվով հաղթելուց հետո դուրս էր եկել 1/4 եզրափակիչ։

1/4 եզրափակիչում 1:2 հաշվով զիջեց ռումինացի մրցակցին։

Քառորդ եզրափակիչ էին հասել նաև Սլավիկ Գալստյանը (67 կգ) և Կարեն Խաչատրյանը (82 կգ), ովքեր, ցավոք, նույնպես պարտվեցին` զիջելով համապատասխանաբար Ռուսլան Բիչուրինին (Ռուսաստան, 0:9) և Իսլամ Ալիևին (Ռուսաստան, տուշե)։

Պարտություն կրած հայ ըմբիշները հնարավորություն կստանան հետագայում անցկացնել սփոփիչ գոտեմարտ և պայքարել բրոնզե մեդալի համար, եթե նրանց հաղթած մրցակիցները դուրս գան Եվրոպայի առաջնության եզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023