Ռեալն ակումբի պատմության լավագույն ցուցանիշն է գրանցել
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ռեալ Մադրիդը» արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթեց «Լայպցիգին»։ «Արքայական» ակումբը 2023/24 մրցաշրջանում անցկացրած 35 խաղում տարել է արդեն 29 հաղթանակ։ Marca-ն հայտնում է, որ մրցաշրջանի այս հատվածում սա մադրիյան ակումբի պատմության լավագույն ցուցանիշն է։ Նախորդ ռեկորդը «սերուցքայինները» գրանցել էին 2011/12 մրցաշրջանում` 35 խաղում տանելով 28 հաղթանակ։ «Ռեալը» հետագայում 2013/14 […]