Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ եզրափակիչ 🎥

Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ եզրափակիչ 🎥

13/02/2024 - 19:55

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։

Արթուր Ալեքսանյանը (97 կգ), հաղթելով մեկնարկային երկու գոտեմարտերում, դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Կիսաեզրափակիչում Ալեքսանյանը մրցեց չեզոք գոտու ներքո հանդես եկող բելառուս Աբուբակար Խասլախանովի դեմ և հաղթեց 5:1 հաշվով։

Ալեքսանյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ և կմրցի չեզոք դրոշի ներքո հանդես եկող Մագոմեդ Մուրթազալիևի դեմ։ Եզրափակիչ գոտեմարտը կկայանա փետրվարի 14-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023