Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչում «Լիդսը» հյուրընկալվելիս մրցում է «Չելսիի» դեմ։ Հանդիպման 8-րդ րոպեին «ազնվականների» կենտրոնական պաշտպան Աքսել Դիսասին սեփական տուգանային հրապարակում գրոհն սկսելիս սխալ փոխանցում կատարեց, ինչից հետո գնդակը հայտնվեց հյուրերի հարձակվող Մատեո Ջոզեֆի մոտ, ով էլ բացեց հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Չելսին» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում մրցեց «Վուլվերհեմպտոնի» դեմ։ «Ազնվականները» հերթական անհաջող հանդիպում անցկացրին` պարտվելով 2:4 հաշվով։ «Գայլերի» կազմից փայլեց Մաթեուս Կունիան` դառնալով հեթ-տրիկի հեղինակ, իսկ լոնդոնյան ակումբի պաշտպան Աքսել Դիսասին գրավեց սեփական դարպասը։ Մաուրիսիո Պոչետինոյի թիմի գոլերը խփեցին Քոուլ Պալմերն ու Տիագո Սիլվան։ Այս հաղթանակից հետո «Վուլվզը» վաստակեց 32 միավոր […]
Ավելին
Անգլիայի Լիգայի գավաթի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Չելսին» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում մրցեց Չեմպիոնշիփը ներկայացնող «Միդլսբրոյի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Միդլսբրոն» 1:0 հաշվով անակնկալ հաղթանակ էր տարել։ Պատասխան խաղում «ազնվականներն» ունեին տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 6:1 հաշվով։ Մաուրիսիո Պոչետինոյի թիմից դուբլի հեղինակ դարձավ Քոուլ Պալմերը, մեկական գոլ էլ խփեցին Էնցո Ֆերնանդեսը, Աքսել Դիսասին, Նոնի […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 1-ին տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, որտեղ միմյանց դեմ մրցեցին «Չելսին» ու «Լիվերպուլը»։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում գրանցվեց 1:1 հաշիվը։ Մերսիսայդյան ակումբի կազմից 18-րդ րոպեին աչքի ընկավ Լուիս Դիասը, իսկ «ազնվականների» պատասխան գոլը 37-րդ րոպեին խփեց Աքսել Դիսասին։ Այսպիսով, երկու ակումբներն էլ նոր մեկնարկած առաջնությունում վաստակեցին առաջին միավորը։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է «Մոնակոյի» կենտրոնական պաշտպան Աքսել Դիսասիին։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2029 թ. հունիսի 30-ը, իսկ «ազնվականները» մոնեգասկյան ակումբին գործարքի դիմաց վճարել են 45 մլն եվրո։ Նշենք, որ Դիասին «Մոնակոյի» կազմում հանդես էր գալիս 2020 թ. օգոստոսից` անցկացրած 129 խաղում դառնալով 12 գոլի և 4 գոլային փոխանցման […]
Ավելին

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023