Վրաստանի հավաքականը պատմություն կերտեց` նվաճելով Եվրո-2024-ի խմբային փուլի ուղեգիր🎥

Վրաստանի հավաքականը պատմություն կերտեց` նվաճելով Եվրո-2024-ի խմբային փուլի ուղեգիր🎥

27/03/2024 - 00:06

Եվրո-2024-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչում Վրաստանի հավաքականը Թբիլիսիում մրցեց Հունաստանի ընտրանու դեմ։

Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին. կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին հետխաղյա 11-մետրանոցներ։

Ավելի դիպուկ գտվնեցին վրացիները` հաղթելով 4:2 հաշվով։

Այսպիսով, Վրաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրոպայի առաջնության խմբային փուլի ուղեգիր։

Վիլի Սանյոլի թիմն ընդգրկվեց մրցաշարի F խմբում և կմրցի Պորտուգալիայի, Չեխիայի ու Թուրքիայի հավաքականների դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023