Մյունխենգլադբախն ու Դորտմունդը ցնծում են, Լայպցիգը խփում է այնքան, որքան ուզում է?
Weekend-ին կայացավ գերմանական Բունդեսլիգայի 14-րդ տուրը։ Մյունխենգլադբախի «Բորուսիան» շարունաում է զարմացնել, «Լայցպիգը» առաջնության շրջանակում տանում է վեցերորդ անընդմեջ հաղթանակը, «Բավարիան» նույնիսկ եվրագավաթային գոտուց դուրս մնաց, իսկ դորտմունդցիները փորձում են հետ չմնալ։ Տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Մյունխենգլադբախի «Բորուսիա-Պարկ» մարզադաշտում, որտեղ առաջնության առաջատար «Բորուսիան» հյուրընկալել էր գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիային» և տարավ կամային հաղթանակ՝ 2։1 հաշվով։ Մյունխենյան […]