Ֆլորենտինո Պերեսը մտադիր է Արսենալին ֆուտբոլիստների փոխանակում առաջարկել

Ֆլորենտինո Պերեսը մտադիր է Արսենալին ֆուտբոլիստների փոխանակում առաջարկել

07/12/2019 - 18:27

Ինչպես տեղեկացնում է The Mirror-ը՝ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը մտադիր է «Արսենալին» խաղացողների փոխանակում առաջարկել։ «Ռեալի» սեփականակատեր Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է Լուկա Յովիչին փոխանակել «Արսենալի» ավագ Պիեր-Էմերիկ Օբամեյանգի հետ։

«Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը և Ֆլորենտինո Պերեսը չափազանց դժգոհ են սերբ հարձակվողի խաղից և ցանկանում են հենց այս ձմռանը բաժանվել նրանից։ Պերեսը ցանկանում է օգտվել այն փաստից, որ «Արսենալի» ղեկավարությունը չի կարողանում համաձայնության հասնել գաբոնցի հարձակվողի հետ նոր պայմանագրի հարցում։

Նշենք, որ Լուկա Յովիչն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Ֆրանկֆուտրի «Այնտրախտից» 65 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Ռեալ», սակայն դեռևս չի կարողանում հարմարվել իսպանական ֆուտբոլին: «Արքայական» ակումբի կազմում Յովիչն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023