Author Archives: Miqayel

Կրուզեյրոյի երկրպագուների էմոցիաները հասել է կատաղության աստիճանի?

Բրազիլական Ա սերիայի 38-րդ տուրի շրջանակում «Կրուզեյրոն» սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվելով «Պալմեյրասին»՝ դուրս է մնացել բարձրագույն առաջնությունից։ 0։2 հաշվի ժամանակ տանտերերի երկրպագուները սկսել են կոտրել մարզադաշտի նստատեղերը և փորձել են մտնել խաղադաշտ։ Մարզադաշտը պաշտպանող ոստիկանները ստիպված են եղել օգտագործել ձայնային նռնակներ՝ երկրպագուներին հանգստացնելու համար, ինչը նրանց հաջողվել է։

Կարիմ Բենզեման պարտվել է Մաթյո Վալբուենայի դեմ դատը

Տեղի է ունեցել Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին հարձակվողներ Կարիմ Բենզեմայի և Ջիբրիլ Սիսեի դատն ընդդեմ Մաթյո Վալբուենայի։ Բենզեման և Սիսեն պահանջում էին անօրինական ճանաչել հրապարակաված ինտիմ տեսանյութը, որը հեղինակազրկել է Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մաթյո Վալբուենային։ Սակայն, դատարանը մերժել է խաղացողների հայցը։ Այսպիսով, ֆրանսիական դատախազությունը կարող է պաշտոնապես մեղադրել Բենզեմային և Սիսիեին՝ կատարվածի համար։ Հիշեցնենք, […]

Հայտնի է առաջիկա Էլ կլասիկոյի գլխավոր մրցավարը

Դեկտեմբերի 18-ին՝ 23։00-ին, «Նոու Կամպ» մարզադաշտում կկայանա մրցաշրջանի առաջին Էլ կլասիկոն։ Ըստ Marca-ի՝ առաջիկա հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ալեխանդրո Խոսե Հերնանդես Հերնանդեսը: Նշենք, որ Հերնանդես Հերնանդեսը Կլասիկոների սպասարկման փորձ արդեն ունի։ Նրա գլխավորությամբ «Բարսայի» ու «Ռեալի» միջև կայացել է 3 դիմակայություն, որոնց ընթացքում Սերխիո Ռամոսը երկու անգամ հեռացվել է խաղադաշտից։ Հերնանդես Հերնանդեսի սպասարկած Էլ […]

Սուրեն Բաղադասրյան․ «Մելիքբեկյանին պետք է խորհուրդ տալ, որ թեկնածությունը շատ շուտ հանի»?

Հայտնի ֆուտբոլային մեկնանաբան, «Ֆուտբոլ պլյուս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Սուրեն Բաղադասարյանը 168.am-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին․ «50 տարի ես ֆուտբոլի ակունքներում եմ, այսպիսի իրավիճակ չեմ տեսել։ Հիմնականում, իհարկե, Ֆեդերացիայի ղեկավար աշխատողների պատճառով է ստեղծվել այս իրավիճակը։ Քանի որ Ֆեդերացիայի նախագահն իր աշխատանքի բնույթով չէր տիրապետում, չէր կարող ղեկավարել, […]

Տեր Շտեգենը եվրոպական շատ թոփ ֆուտբոլիստներից ավելի շատ գոլային փոխանցում ունի

Կատալոնական «Բարսելոնան» շաբաթ օրը սեփական հարկի տակ 5։2 հաշվով առավելության հասավ «Մալյորկայի» նկատմամբ։ Հանդիպման 7-րդ րոպեին «կապտանռնագույնների» դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենի երկար փոխանցումից հետո մրցակցի դարպասապահի մեն-մենակ մնալով Անտուան Գրիզմանը բացեց հանդիպման հաշիվը։ Գերմանացի դարպասապն այս մրցաշրջանում արդեն 2 ասիստ կա։ Գերմանացին այս ցուցանիշով գերազանցում է այնպիսի խաղացողների, ինչպիսիք են Էդեն Ազարը, Նեյմարը, Ռահիմ Սթերլինգը, […]

Սլովակիայում Արմեն Հովհաննիսյանը փայլուն գոլի հեղինակ է դարձել?

Սլովակիայի առաջնության 18-րդ տուրի շրջանակում «Զեմպլին Միխայիլովցեն» սեփական հարկի տակ 2։0 հաշվով առավել է հասել Տրնավայի «Սպարտակի» նկատմամբ։ Հանդիպման 80-րդ րոպեին տանտերերի առավելությունը հիանալի անցումից հետո կրկնապատկել է Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Արմեն Հովհաննիսյանը, ով փոխարինման էր դուրս եկել 49-րդ րոպեին։ 51-րդ րոպեին Հովհաննիսյանը նաև զգուշացվել էր դեղին քարտով։ «Միխայիլովցեն» 23 միավորով զբաղեցնում է 5-րդ […]

Դորտմունդի Բորուսիայի խորհրդանշանական մարզահաշապիկները մեծ արագութամբ սպառվել են

Դեկտեմբերի 19-ին Դորմտունդի «Բորուսիան» նշելու է հիմնադրման 110-րդ տարելիցը։ Ակումբի ղեկավարությունը հոբելյարի հետ կապված խորհրդանշական սև մարզաշիկներով հանդես եկավ «Ֆորտունա Դյուսելդորֆի» դեմ խաղում, որտեղ «իշամեղուները» 5։0 հաշվով վստահ հաղթանակ տարան։ Սև գույնը խորհրդանշում է Դորտմունդ քաղաքի ծանր մետալուգիական դժվար կյանքը։ Իսկ ինչպես տեղեկացնում է Bild պարբերականաը՝ նոր խաղաշապիկներն ակումբի պաշտոնական խանութներում ամբողջությամբ վաճառվել են 150 […]

Ռոստովի ֆուտբոլիստները զվարճանում են «Մի գնա» երգի ներքո?

Ռուսաստանի պրեմիեր լիգայի 19-րդ տուրի շրջանակում «Ռոստովը» հյուրընկալվելիս 1։4 հաշվով ջախջախեց Մոսկվայի «Սպարտակին»: Հանդիպումից հետո «Ռոստովի» հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանն ու թիմկացիները հանդերձարանում հաղթանակը նշել են Super Sako ft. Spitaktsi Hayko -«Մի գնա» երգի ներքո։

Ջեյմի Վարդին շարունակում է լեսթերյան հեքիաթը?

Երեկ ԱՊԼ-ի 16-րդ տուրի շրջանակում կայացավ 4 հանդիպում։ Առաջնության իսկական բացահայտում դարձած «Լեսթերը» տարավ ութերորդ անընդմեջ հաղթանակը։ Բրենդան Ռոջերսի սաներն այս անգամ հյուրընկալվելիս 1։4 հաշվով առավելության հասան «Աստոն Վիլայի» նկատմամբ։ «Աղվեսների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Ջեյմի Վարդին, ով այդ 8 հանդիպումներ էլ աչքի է ընկել՝ 16 «կրակոցով» գլխավորելով ռմբարկուների ցուցակը։ Մեկական անգամ էլ աչքի ընկան […]

Միալնը վերածնվու՞մ է, Նապոլիի ճգնաժամը շարունակվում է?

Իտալական Ա սերիայի 15-րդ տուրի շրջանակում «Միլանը» հյուրընկալվել էր «Բոլոնիային»՝ տանելով երկրորդ անընդմեջ հաղթանակը։ «Ռոսոներիները» լարված պայքարում առավելության հասան 2։3 հաշվով։ Ստեֆանո Պիոլիի սանրեի կազմում աչքի ընկան Կշիշտոֆ Պյոնտեկը, Թեո Էրնանդեսն ու Ջակոմո Բոնավենտուռան։ Տանտերեի կազմում աչքի ընկավ Նիկոլա Սանսոնեն, իսկ նույն Թեո Էրնանդեսը գրավես սեփական դարպասը։ Այսպիսով, «Միլանը» երրորդ անընդմեջ անպարտելի խաղն անցկացրեց՝ փոքր […]

1 2,053 2,054 2,055 2,056 2,057 2,102