Ռեալը  վստահ քայլերով շարժվում է առաջ․ Ռեալ 2։0 Էսպանյոլ?

Ռեալը վստահ քայլերով շարժվում է առաջ․ Ռեալ 2։0 Էսպանյոլ?

07/12/2019 - 18:10

Իսպանական Լա լիգայի 15-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ հետնապահների թվում ընթացող «Էսպանյոլի» նկատմամբ։

«Արքայական» ակումբին հաղթանակ բերեցին Ռաֆայել Վարանի և Կարիմ Բենզեմայի գոլերը։

«Ռեալը» տանելով իր չորրորդ անընդմեջ հաղթանակը՝ 34 միավորով կրկին բարձրացավ առաջին հորիզոնական, իսկ «Էսպանյոկը» 9 միավորով նախավերջին տեղում է։

Նշենք նաև, որ կատալոնական «Բարսելոնան» իր հանդիպումը կանցկացնի այսօր ուղիղ կես գիշերին՝ մրցելով «Մալյորկայի» դեմ։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023