Մանչեսթերը կրկին կարմիր է? Մանչեսթեր Սիթի 1։2 Մանչեսթեր Յունայթեդ

Մանչեսթերը կրկին կարմիր է? Մանչեսթեր Սիթի 1։2 Մանչեսթեր Յունայթեդ

07/12/2019 - 23:33

Անգլիական պրեմիեր լիգայի 16-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ «Մանչեսթեր Սիթիի» «Էթիհադ» մարզադաշտում, որտեղ «քաղաքայիններն» ընդունել էին «Մանչեսթեր Յունայթեդին»։

Խաղն ավարտվեց ինչ-որ տեղ անակնկալ ելք ունեցավ։ «Կարմիր սատանաներին» հաջողվեց հյուրընկալվելիս 1։2 հաշվով հաղթել իրենց սկզբունքային մրցակիցներից մեկին։

Հանդիպման 29-րդ րոպեին հաշիվն արդեն 0։2 էր։ Աչքի ընկան Մարկուս Ռեշֆորդն ու Անտոնի Մարսիալը։ Խաղի մնացած հատվածում Գվարդիոլայի սաները տիրեցին նախաձեռնությանը, սակայն կարողացան աչքի ընկնել ընդամենը 1 անգամ․ խաղավարտից 5 րոպե առաջ անկյունայինի խաղարկումից հետո հաշիվը կրճատեց Նիկոլաս Օտամենդին։

Այս պարտությունից հետո «Սիթին» գրեթե զրկվում է չեմպիոնության շանսերից։ «Քաղաքաբնակներն» արդեն 14 միավոր զիջում են առաջատար «Լիվերպուլին»։ «Սիթին» 32 միավորով զբաեղցնում է 3-րդ հորիզոնականը։ Իսկ Օլե-Գունար Սուլշերի սաները շարունակում են իրենց վերելքը։ «Կարմիր սատանաները» 24 միավորով արդեն 5-րդն են՝ 4-րդ տեղը զբաղեցնող «Չելսիին» զիջելով ընդամենը 5 միավոր։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023