Չելսին կարծես թե խաղային խնդիրներ ունի․ Էվերտոն 3։1 Չելսի?

Չելսին կարծես թե խաղային խնդիրներ ունի․ Էվերտոն 3։1 Չելսի?

07/12/2019 - 18:49

Անգլիական պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Էվերտոնը» սեփական հարկի տակ 3։1 հաշվով առավելության հասավ Լոնդոնի «Չելսիի» նկատմամբ։

Լիվերպուլյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Դոմենիկ Կալվերտ-Լյուինը, մեկ գնդակ էլ հեղինակեց Ռիչարլիսոնը, իսկ «Չելսիի» կազմում աչքի ընկավ Մատեո Կովաչիչը։

Ֆրենկ Լեմպարդի սաները վերջին 4 խաղում կրեցին երրորդ պարտությունը և 29 միավորով շարունակում են մնալ 4-րդ հորիզոնականում։ Իսկ Դանկան Ֆերգյուսոնի նորամուտը՝ որպես «Էվերտոնի» գլխավոր մարզիչ, հաջողված էր։

«Էվերտոնը» վաստակեց 17 միավոր և լքեց վտանգավոր գոտին՝ բարձրանալով 14-րդ հորիզոնական։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023