Author Archives: Miqayel

Տրանսֆերային անցուդարձ N4

Անգլիա Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ի լրագրող Նիկոլո Սկիրան, «Մանչեսթեր Յունայթեդը» և «Սպորտինգի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը անձնական պայմանագրի հարցում հասել են համաձայնության։ Ըստ աղբյուրի՝ կոմղերը պայմանագիր կկնքեն մինչև 2025 թվականը, աշխատավարձի չափը կկազմի 7․5 մլն եվրո։ Այժմ մանկունյանցիները պետք է տրանսֆերի արժեքի հարցում համաձայնության հասնեն պորտուգալական ակումբի հետ։ Չենք հեռանում Մանչեսթերից։ «Յունայթեդը» նպատակադրված է ձեռք […]

Պաշտոնական․ Միլանի ֆուտբոլիստը տեղափոխվել է Ատալանտա

Ինչպես տեղեկացնում է «Ատալանտայի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալական հիմունքներով վերադարձրել է ակումբի 24-ամյա կենտրոնական պաշտպան Մատիա Կալդարային։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վարձակալության համար «Ատալանտան» գումար չի վճարի «Միլանին», դեռ ավելին՝ խաղացողի աշխատավարձի մի մասը վճարելու են «ռոսոներիները», իսկ 2021 թվականի հուլսին Բերգամոն ներկայացող ակումբը խաղացողի տրանսֆերը 15 մլն եվրոյով գնելու իրավունք կունենա։ Կալդարան […]

Աղբյուր․ «Վալվերդեն այսօր կարող է հեռացվել»

Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo -ն, կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն, հնարավոր է, այսօր հեռացվի զբաղեցրած պաշտոնից։ Ըստ աղբյուրի՝ մասնագետը ակումբի մարզաբազա է ժամանել նախատեսվածից 3 ժամ շուտ, որպեսզի հանդիպի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի հետ։ Նշվում է, որ Բարտոմեուն, ակումբի սպորտային տնօրեն Էրիկ Աբիդալը, ինչպես նաև գլխավոր տնօրեն Օսկար Գրոն երեկ քննարկում են ունեցել […]

Լուիս Սուարեսը երկար ժամանակով շարքից դուրս է մնացել

«Բարսելոնայի» 32-ամյա հարձակվող Լուիս Սուարեսը ենթարկվել է աջ ոտքի մենիսկի վիրահատության։ Ակումբը հաղորդում է, որ խաղացողի վերականգնման համար անհարաժեշտ կլինի մոտ 4 ամիս։ Նախորդ մրցաշրջանի ավարտից հետո ուրուգվայցի խաղացողն արդեն մեկ անգամ ծնկի վիրահատություն տարել էր։ Սակայն, վնասվածքը կրկնվել է։ Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը 23 խաղում աչքի է ընկել 14 անգամ։

Ֆլորենտինո Պերես․ «Կուրտուան ապացուցեց, որ լավագույն դարպասապահն է աշխարհում»

«Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կիսվել է Իսպանիայի սուպերգավաթի մրցաշարում իր թիմի հաղթանակի տպավորություններով․ «Մենք երջանիկ ենք։ Գիտենք, որ 11 մետրանոց հարվածաշարում պետք է մի փոքր բախտ ունենալ։ Շնորհավորում եմ «Ատլետիկոյին», նրանք արժանի մրցակից են։ Հուսով եմ՝ Զիդանը մեզ համար ավելի շատ գավաթներ կհաղթի։ Ակումբը Տիբո Կուրտուային գնել է, քանի որ նրան համարում ենք աշխարհում […]

Ֆեդե Վալվերդեն ճանաչվել է Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ?

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Սաուդյան Արաբիայում ավարտվեց Իսպանիայի սուպերգավաթի մրցաշարը։ Եզրափակիչ հանդիպման շրջանակում իրար դեմ էին մրցում երկու մադրիդյան ակումբներ «Ռեալն» ու «Ատլետիկոն»։ «Արքայական» ակումբը հաղթել է 11 մետրանոց հարվածաշարով՝ նվաճելով 11-րդ սուպերգավաթը։ Եզրափակիչ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Ռեալի» 21-ամյա կիսապաշտպան Ֆեդե Վալվերդեն, ով 115-րդ րոպեին հեռացվել էր խաղադաշտից՝ թույլ տալով «վերջին հույսի» խախտում […]

RAC1․ «Բարսելոնան գլխավորելու հիմնական թեկնածուն Պոչետինոն է»

«Բարսելոնան» կարող է գլխավոր մարզիչ նշանակել Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին։ Հաստատում է RAC1-ը։ Պոչետինոյին ցանկանում է հրավիրել կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն։ Արգենտինացի մասնագետի թեկնածությանը կողմ է նաև ակումբի տնօրինությունը։ «Բարսելոնան» Մաուրիսիո Պոչետինոյին հրավիրելու մտքին հանգել է այն բանից հետո, երբ «Ալ-Սաադի» գլխավոր մարզիչ Խավին մերժել է ակումբը գլխավորելու տարբերակը։ Հիշեցնենք, որ […]

Խավի հրաժարվել է գլխավորել Բարսելոնան

Ինչպես հաղորդում է AS-ը, Քաթարը ներկայացնող «Ալ-Սաադ»-ի գլխավոր մարզիչ Խավին ընթացիկ մրցաշրջանում չի գլխավորի կատալոնական «Բարսելոնան»։ Երեկ՝ հունվարի 12-ին, 39-ամյա մասնագետը հանդիպել է ակումբի ղեկավարության հետ և այս իրավիճակն անվանել խիստ շտապողական։ Բացի դրանից, Խավին կարծում է, որ իր նշանակումը բարդ իրավիճակի մեջ կդնի նաև ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեին։ Կատալոնական ակումբի նախկին կիսապաշտպանը […]

Դե Բրոյնեն, Մարեզն ու Ագուերոն անհավանական ֆուտբոլ են ցուցադրում?

Անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի շրջանակում առաջնության գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 1։6 հաշվով ջախջախեց հետնապահների թվում ընթացող «Աստոն Վիլլային»։ Ֆանտաստիկ հանդիպում անցկացրին «քաղաքաբնակների» առաջատարներ Ռիյադ Մարեզն, ով դարձավ դուբլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ, Կևին դե Բրոյնեն (2 գոլյաին փոխանցում), և Սերխիո Կուն Ագուերոն, ում հաշվին գրանցվեց 3 գնդակ՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ։ Մեկ գոլ […]

Ռոման պայքարեց, սակայն մի փոքր չհերիքեց?

Իտալական Ա սերիայի կենտրոնական հանդիպումը կայացավ Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում, որի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունել էր առաջնության առաջատար «Յուվենտուսին»։ Թուրինյան ակումբը շատ արագ 2 գնդակ ուղարկեց տանտերերի դարպասը։ Աչքի ընկան Մերիհ Դեմիրալն ու Կրիշտիանու Ռոնալդուն, ով հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը։ Գոլերը գրանցվեցին 3-րդ և 10-րդ րոպեներին։ Բաց թողած երկու գոլերից՝ հանդիպման մյուս ժամանակահտվածը […]

1 2,015 2,016 2,017 2,018 2,019 2,103