Խավի հրաժարվել է գլխավորել Բարսելոնան

Խավի հրաժարվել է գլխավորել Բարսելոնան

13/01/2020 - 11:48

Ինչպես հաղորդում է AS-ը, Քաթարը ներկայացնող «Ալ-Սաադ»-ի գլխավոր մարզիչ Խավին ընթացիկ մրցաշրջանում չի գլխավորի կատալոնական «Բարսելոնան»։

Երեկ՝ հունվարի 12-ին, 39-ամյա մասնագետը հանդիպել է ակումբի ղեկավարության հետ և այս իրավիճակն անվանել խիստ շտապողական։ Բացի դրանից, Խավին կարծում է, որ իր նշանակումը բարդ իրավիճակի մեջ կդնի նաև ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեին։

Կատալոնական ակումբի նախկին կիսապաշտպանը ցանկանում էր մի քանի օր մտածել առաջարկի մասին և դրանից հետո պատասխան տալ, սակայն կատալոնական ակումբը ցանկանում էր պատասխանը ստանալ արագ։ Արդյունքում, Խավին մերժել է իր հարազատ ակումբին։

Սակայն, կա հավանականություն, որ մասնագետը կգլախվորի «Բարսելոնան» ամռնաը հաջորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ։ Ըստ Goal.com-ի՝ Խավին ամռանը կփոխարինի Վալվերդեին, ում պայմանագրի ժամկետը լրանում է։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023