RAC1․ «Բարսելոնան գլխավորելու հիմնական թեկնածուն Պոչետինոն է»

RAC1․ «Բարսելոնան գլխավորելու հիմնական թեկնածուն Պոչետինոն է»

13/01/2020 - 12:15

«Բարսելոնան» կարող է գլխավոր մարզիչ նշանակել Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին։ Հաստատում է RAC1-ը։

Պոչետինոյին ցանկանում է հրավիրել կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն։ Արգենտինացի մասնագետի թեկնածությանը կողմ է նաև ակումբի տնօրինությունը։

«Բարսելոնան» Մաուրիսիո Պոչետինոյին հրավիրելու մտքին հանգել է այն բանից հետո, երբ «Ալ-Սաադի» գլխավոր մարզիչ Խավին մերժել է ակումբը գլխավորելու տարբերակը։

Հիշեցնենք, որ Պոչետինոն բացի «Տոտենհեմից», գլխավորել է նաև «Էսպանյոլն» ու «Սաութհեմպտոնը»։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023