Պաշտոնական․ Միլանի ֆուտբոլիստը տեղափոխվել է Ատալանտա

Պաշտոնական․ Միլանի ֆուտբոլիստը տեղափոխվել է Ատալանտա

13/01/2020 - 13:29

Ինչպես տեղեկացնում է «Ատալանտայի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալական հիմունքներով վերադարձրել է ակումբի 24-ամյա կենտրոնական պաշտպան Մատիա Կալդարային։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վարձակալության համար «Ատալանտան» գումար չի վճարի «Միլանին», դեռ ավելին՝ խաղացողի աշխատավարձի մի մասը վճարելու են «ռոսոներիները», իսկ 2021 թվականի հուլսին Բերգամոն ներկայացող ակումբը խաղացողի տրանսֆերը 15 մլն եվրոյով գնելու իրավունք կունենա։

Կալդարան «Միլան» էր տեղափոխվել 2018 թվականի ամռանը «Յուվենտուսից»։ Կողմերն այն ժամանակ կատարել էին փոխանակում․ Լեոնարդո Բոնուչին ուղևորվել էր հարազատ ակումբ, իսկ Կալդարան՝ «Միլան»։ Տրանսֆերը գնահատվել էր 35 մլն եվրո։

1․5 տարվա ընթացքում կենտրոնական պաշտպանը միլանյան ակումբի կազմում մասնակցել է ընդամենը 3 հանդիպման։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023