Աղբյուր․ «Վալվերդեն այսօր կարող է հեռացվել»

Աղբյուր․ «Վալվերդեն այսօր կարող է հեռացվել»

13/01/2020 - 13:14

Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo -ն, կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն, հնարավոր է, այսօր հեռացվի զբաղեցրած պաշտոնից։

Ըստ աղբյուրի՝ մասնագետը ակումբի մարզաբազա է ժամանել նախատեսվածից 3 ժամ շուտ, որպեսզի հանդիպի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի հետ։ Նշվում է, որ Բարտոմեուն, ակումբի սպորտային տնօրեն Էրիկ Աբիդալը, ինչպես նաև գլխավոր տնօրեն Օսկար Գրոն երեկ քննարկում են ունեցել ու այսօր արդյունքները հայտնելու են բասկ մասնագետին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Խավին մերժել է ակումբը գլխավորելու առաջարկը, իսկ ներկա պահին գլխավոր մարզչի հիմնական թենածուն Մաուրիսիո Պոչետինոն է։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023