Ֆլորենտինո Պերես․ «Կուրտուան ապացուցեց, որ լավագույն դարպասապահն է աշխարհում»

Ֆլորենտինո Պերես․ «Կուրտուան ապացուցեց, որ լավագույն դարպասապահն է աշխարհում»

13/01/2020 - 12:32

«Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կիսվել է Իսպանիայի սուպերգավաթի մրցաշարում իր թիմի հաղթանակի տպավորություններով․

«Մենք երջանիկ ենք։ Գիտենք, որ 11 մետրանոց հարվածաշարում պետք է մի փոքր բախտ ունենալ։ Շնորհավորում եմ «Ատլետիկոյին», նրանք արժանի մրցակից են։ Հուսով եմ՝ Զիդանը մեզ համար ավելի շատ գավաթներ կհաղթի։

Ակումբը Տիբո Կուրտուային գնել է, քանի որ նրան համարում ենք աշխարհում լավագույն դարպասապը, և այսօր նա ապացուցեց դա։

Վալվերդեի հեռացու՞մը։ Նա կանխեց մրցակցի՝ գոլ խփելու հնարավորությունը և թույլ տվեց մեզ խաղը շարունակել 0։0 հաշվով»,- Պերեսի խոսքերը մեջբերում է elchiringuitotv-ն։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023