Աղբյուր․ «Կիկե Սետիենը պայմանագիր է կնքել Բարսելոնայի հետ»

Աղբյուր․ «Կիկե Սետիենը պայմանագիր է կնքել Բարսելոնայի հետ»

14/01/2020 - 00:51

Կատալոնական «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ կդառնա «Բետիսի» նախկին մարզիչ Կիկե Սետիենը։

Այս մասին տեղեկացնում են ինչպես  Diario Sport-ը և Mundo Deportivo-ն, այնպես էլ մի շարք այլ իսպանական լրատվամիջոցներ։ Հաղորդվում է, որ համաձայնագիրը կնքվելու է 6 ամսվով։ Սակայն, ըստ Sky Sports-ի լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի՝ պայմանագիրը կնքվելու է 2․5 տարով։

Սետիենի նշանակումն ու Էռնեստո Վալվերդեի հեռացման պաշտոնական հայտարարությունն ուշանում է, սակայն, սպասվում է, որ այն կլինի արդեն այսօր։ Կողմերն արդեն լուծել են նաև Սետիենի աշխատավարձի հարցը, որը սակայն դեռևս հայտնի չէ, թե որքան է կազմելու։ «Բարսելոնային» մնացել է միայն պաշտոնապես հայտարարել 61-ամյա մասնագետի նշանակումը։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023