Ինչպես տեղեկացնում է «Աստոն Վիլլայի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Ինտերի» լատերալ Էշլի Յանգի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև կնքվել է 1 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կմտնի ս/թ հուլիսի 1-ից, իսկ 35-ամյա ֆուտբոլիստը Բիրմինգհեմը ներկայացնող ակումբի շարքերը կհամալրի անվճար, քանի որ դարձել է ազատ գործակալ։ Հիշեցնենք, որ Էշլի Յանգը «Աստոն Վիլլայում» խաղալու փորձ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 16-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատարների թվում ընթացող «Ինտերը» հյուրընկալվելիս մրցում է «Սամպդորիայի» դեմ։ Հանդիպման 12-րդ րոպեին միլանյան ակումբը վաստակեց 11-մետրանոցի իրավունք, որը մղձավանջի վերածվեց «Ինտերի» երկու ֆուտբոլիստների համար։ Նշակետին մոտեցավ չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը, ում հարվածից հետո ջենոական ակումբի դարպասապահ Էմիլ Աուդերոն փրկեց իր թիմին, իսկ վրա հասած Էշլի Յանգի հարվածից հետո […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 27-րդ տուրի շրջանակում չեմպիոնության հիմնական հավակնորդներից «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց առաջնության միջնամասում ընթացող «Սասուոլոյի» դեմ։ Հանդիպումը մեկնարկեց բավականին անսպասելի։ 4-րդ րոպեին հյուրերի կիսապաշտպան Ֆիլիպ Ջուրիչիչը օգտվեց «Ինտերի» պաշտպանության ձախողումից և հարվածային դիրք դուրս բերեց Ֆրանչեսկո Կապուտոյին, ով մոտ տարածությունից բացեց խաղի հաշիվը։ Նախքան ընդմիջման գնալը միլանյան ակումբը հաշվի մեջ առաջ անցավ։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Միլանի «Ինտերի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» եզրային պաշտպան Էշլի Յանգի հետ։ Գործարքն, ըստ transfermakrt.com-ի, արժեցել է 1․5 մլն եվրո։ Կողմերի միջև կնքվել է 6 ամսվա պայմանագիր, իսկ այդ ժամանակահատվածի համար անգլիացի 34-ամյա խաղացողը կվաստակի 6 մլն եվրո։ Խաղացողը հանդես կգա 15 համարի մարզաշապիկով։
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը նոր ավագ է նշանակել կենտրոնական պաշտպան Հարի Մագուայերին։ Մագուայերի նշանակումը պայմանավորված է նրանով, որ ակումբի հիմնական ավագ Էշլի Յանգը մոտ է «Ինտեր» տեղափոխությանը։ Հիշեցնենք, որ 26-ամյա կենտրոնական պաշտպանը նախորդ ամռանը ռեկորդային 87․5 մլն եվրոյի դիմաց «Լեսթերից» տեղափոխվեց «Յունայթեդ»։
Ավելին
«Ռոման» ու «Ինտերը» ձմեռային այս տրանսֆերային պատուհանի ընթացքում, հնարավոր է, իրականացնեն փոխանակում։ Երկու թիմերն էլ ունեն որոշակի խնդրահարույց դիրքեր և ցանկանում են ուժեղացնել։ Ըստ Sky Sports-ի լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի՝ «Ինտերն» այդպես էլ չկարողացավ «Մանչեսթեր Յունայթեդի» եզրային պաշտպան Էշլի Յանգի հետ վերջնական համաձայնության գալ և այժմ ցանկանում է ձեռք բերել «Ռոմայի» եզրային Լեոնարդո Սպինացոլային։ «Ռոման» […]
Ավելին

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023