Ինտերն ու Ռոման պատրաստվում են փոխանակում իրականացնել

Ինտերն ու Ռոման պատրաստվում են փոխանակում իրականացնել

14/01/2020 - 18:34

«Ռոման» ու «Ինտերը» ձմեռային այս տրանսֆերային պատուհանի ընթացքում, հնարավոր է, իրականացնեն փոխանակում։ Երկու թիմերն էլ ունեն որոշակի խնդրահարույց դիրքեր և ցանկանում են ուժեղացնել։

Ըստ Sky Sports-ի լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի՝ «Ինտերն» այդպես էլ չկարողացավ «Մանչեսթեր Յունայթեդի» եզրային պաշտպան Էշլի Յանգի հետ վերջնական համաձայնության գալ և այժմ ցանկանում է ձեռք բերել «Ռոմայի» եզրային Լեոնարդո Սպինացոլային։ «Ռոման» էլ հերթին փնտրում է կիսապաշտպան, ով կփոխարինի երկար ժամանակով շարքից դուրս մնացած Նիկոլո Ձանիոլոյին։

Ինչպես տեղեկացնում է դի Մարցիոն, մայրքաղաքայաին թիմ կուղևորվի «Ինտերի» կիսապաշտպան Մատեո Պոլիտանոն։ Այս գործարքը ամենայն հավանականությամբ վերջնական կհաստատվի հաջորդ շաբաթվա վերջ։

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023