Ալեգրին պատրաստ է վերադառնալ աշխատանքի
Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին, հնարավոր է, գալիք ամռանը կրկին աշխատանք ունենա։ Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալացի մարզիչը մեկ տարվա հանգստից հետո ցանկանում է վերադառնալ աշխատանքի։ Նշվում է, որ Ալեգրին դեռևս հստակ որևէ առաջարկ չունի։ Մարզիչն ընտանեկան հանգամանքներից ելնելով՝ նախապատվությունը տալիս իտալական ակումբներից որևէ մեկը մարզելու գաղափարին, սակայն պատրաստ է դիտարկել նաև […]