Կաբալյերո․ «Գվարդիոլայի հետ աշխատելը նման է համալսարանում սովորելուն»

Կաբալյերո․ «Գվարդիոլայի հետ աշխատելը նման է համալսարանում սովորելուն»

26/05/2020 - 15:00

«Չելսիի» դարպասապահ Վիլի Կաբալյերոն խոսել է Պեպ Գվարդիոլայի հետ աշխատանքի մասին, ում հետ աշխատել է 2016/17 մրցաշրջանում, երբ հանդես էր գալիս «Մանչեսթեր Սիթիի» կազմում։

«Գվարդիոլայի հետ աշխատելը նման է համալսարանում սովորելուն։ Ես Գվարդիոլայի գլխավորությամբ հանդես եմ եկել ընդամենը մեկ տարի, սակայն ամեն օր նրանից մի նոր բան էի սովորում։

Նա մշտապես քեզ ինչ-որ բան է բացատրում։ Նրա համար էական չէ դու դաշտում ես, թե մեկ այլ տեղ, եթե նա որևէ բան ունի բացատրելու, ապա նա անում է դա տվյալ պահին։

Նրա համար խնդիր չէ այն, որ դու 34 տարեկան ես․ նա քո հետ այնպես է աշխատում կարծես դու 18 տարեկան լինես։ Նա հիանալի ուսուցիչ է»,- արգենտինացի դարպասապահի խոսքերը մեջբերում է Goal.com-ը՝ հղում կատարելով TNT Sports-ին։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023