Պեպե Ռեյնան մասնակցել է կարանտինի դեմ ցույցերին

Պեպե Ռեյնան մասնակցել է կարանտինի դեմ ցույցերին

26/05/2020 - 23:20

«Միլանի»դարպասապահ Պեպե Ռեյնան, ով վարձավճարով հանդես է գալիս «Աստոն Վիլլայի» կազմում, Իսպանիայում մասնակցել է կարանտինի դեմ կազմակերպված ցույցերին, որը կազմակերպել էին VOX կուսակցության կողմից, որն Իսպանիայում համարվում է ծայրահեղ աջ կուսակցություն։

Ռեյնան Twitter-ի իր օգտահաշվում գրառում է կատարել՝ գրելով․

«Կարծես թե փոքր մարդիկ դուրս են եկել փողոց»։ Գրառման ներքո Ռեյնան դրել է #ժողովրդավարություն և #միասինուժեղենք հեշթեգները։

Նշենք, որ մայիսի 23-ին Մադրիդում և Իսպանիայի մի շարք այլ քաղաքներում տեղի են ունեցել բազմահազարանոց ցույցեր։ Ցուցարարները դեմ են կարանտինի շարունակությանը։

Ցուցարարները իրենց մեքենենարից կախել են Իսպանիայի դրոշը և ավտոերթ են իրականացրել՝ պահանջելով նաև Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հրաժարականը, քանի որ նրանք կարծում են, որ վարչապետը ոչ պատշաճ կերպով է արձագանքել կորոնավիրուսի համաճարակին։

Ցուցարարները պահանջել են պահանջում են դադարեցնել բոլոր կարանտինային և ինքնամեկուսացման պահանջները՝ հաշվի առնելով տնտեսական և ֆինանսական խնդիրները, որոնց առջև կարող է կանգնել պետությունը։ Փորձագետների հաշվարկներով, կորոնավիրուսի համաճարակի պատճառով Իսպանիայի տնտեսությունը կկրի 12% վնաս։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023