Աուգսբուրգի ֆուտբոլիստի կատարյալ գոլը տուգանայինի իրացումից հետո?
Բունդեսլիգայի 27-րդ տուրի շրջանակում «Շալկե-04»-ը սեփական հարկի տակ մրցում է «Աուգսբուրգի» դեմ։ Հանդիպման 6-րդ րոպեին հյուրերի կիսապաշտպան Էդուարդ Լյովենը տուգանային հարվածի իրացումից հետո դարձել է բավականին տպավորիչ գոլի հեղինակ՝ բացելով խաղի հաշիվը։ Այդ գոլը 71-րդ րոպեի դրությամբ դեռևս միակն է խաղում։ Նշենք, որ Լյովենի տրանսֆերային իրավունքները պատկանում են մայրաքաղաքային «Հերտային»։