Պաշտոնական․ Ա սերիան   հաստատել է առաջնության վերսկսման օրն ու խաղացանկը

Պաշտոնական․ Ա սերիան հաստատել է առաջնության վերսկսման օրն ու խաղացանկը

27/05/2020 - 11:08

Իտալական Ա սերիան պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված առաջնության վերսկսման և հեռուստատեսային իրավունքների մասին։

Երեկ՝ մայիսի 26-ին, Ա սերիայի բոլոր ակումբները տեսակոնֆերանսի ժամանակ քննարկել են ներկա իրավիճակը և տեղեկացել են, որ առաջնության վերսկսման նախնական ամսաթիվը՝ հունիսի 13-ը, մնում է անփոփոխ։

Հունիսի 13-ին և 14-ին տեղի կունենան 25-րդ տուրից հետաձգված հանդիպումները, որոնք պետք է տեղի ունենային մարտին։ Հետաձգվել էին հետևյալ խաղերը․ «Ատալանտա» – «Սասուոլո», «Ինտեր» – «Սամպդորիա», «Տորինո» – «Պարմա» և «Վերոնա» – «Կալյարի»։

Այսպիսով, սպասվում է, որ առաջնությունը վերջնական կվերսկսվի հունիսի 20-ին, երբ բոլոր ակումբներն արդեն կունենան հավասար քանակի հանդիպումներ։ Վերջնական որոշում կկայացվի մայիսի 29-ին։ Այդ օրը նախատեսված է Իտալիայի սպորտի նախարարի և Ա սերիայի ղեկավարների հանդիպումը։

Ա սերիայի հրապարակած հայտարարության մի մասը կապված է եղել հեռուստաիրավունքներին։ Բանն այն է, որ Sky Sport Italia и DAZN հեռուստաալիքները, որոնց պատկանում է Ա սերիայի հեռարձակման իրավունքը, չեն ցանկանում վճարել պայմանագրով նախատեսված գումարի մեկ երրորդը, քանի որ մարտի 10-ից որևէ ֆուտբոլ չի հեռարձակվել։

Սակայն, իտալական ակումբները կորոնավիրուսի համաճարակաի պատճառով ստեղծված ֆինանսական ճգնաժամի պատճառով անչափ զգում են այդ գումարների կարիքը և պահանջում են  Sky Sport Italia-ից և DAZN-ից պահանջում են հետևել պայմանագրի բոլոր կետերին՝ վճարելով նախատեսված ամբողջ գումարը։

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023