Author Archives: Miqayel

Սևիլիա – Բետիս․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Իսպանական Լա լիգան ավելի քան երեք ամիս անց վերսկսվում է։ Այսօր՝ հունիսի 11-ին, 28-րդ տուրի շրջանակում «Սևիլիան» «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում կընդունի «Բետիսին»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։55։ Խաղի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Կենտրոն» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց հեռարձակմանը՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․

Էտօ’O. «Քանի դեռ Բարսայում հանդես է գալիս ֆուտբոլի Աստվածը, Խավին պարտավոր է գլխավորել ակումբը»

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտօ’Օն կարծում է, որ իր նախկին խաղընկեր Խավին պարտավոր է գլխավորել կատալոնական ակումբը։ «Ես Խավիին ասել եմ, որ նա անկախ ամեն ինչից պետք է վերադառնա «Բարսելոնա»։ Ես նրան ասել եմ, որ նա պարտավոր է գլխավորել ակումբը, քանի դեռ այնտեղ է հանդես գալիս ֆուտբոլի Աստվածը։ Նրանք հանդես են եկել միասին, այդ պատճառով […]

Ալին որակազրկվել է կորոնավիրուսի մասին ռասիստական կատակի պատճառով

Ինչպես տեղեկացնում է «Տոտենհեմի» պաշտոնական կայքը, ակումբի կիսապաշտպան Դելե Ալին կորանավիրուսի մասին ռասիստական կատական անելու պատճառով որակազրկվել է մեկ խաղով։ Դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի փետրվարին, սակայն Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան դեպքը քննել է միայն այժմ։ Այդ ժամանակ կորոնավիրուսը տարածված էր միայն Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում, իսկ Դելե Ալին սոցցանցերում տեսանյութ էր հարպարակել, որտեղ […]

Սեմեդուն խախտել է Լա լիգայի կանոնակարգը՝ հեռացվելով մարզումներից

«Բարսելոնայի» եզրային պաշտպան Նելսեն Սեմեդուն մրցաշրջանի վերսկսումից առաջ խախտել է Լա լիգայի սահմանած կանոնակարգը։ Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը՝ հղում կատարելով Cuatro-ին, հուլիսի 8-ին 26-ամյա ֆուտբոլիստը գնվել է եղել ծննդյան արարողության, որին ներկա են եղել 20 հոգուց ավելի մարդ։ Այդ արարողության մասնակիցները չեն կրել դիմակներ և չեն պահպանել սոցիալական հեռավորությունը։ Սեմեդուն խախտել է Լա լիգայի […]

Տեսադարան N29․ Դանիա – Հայաստան?

Մոտ մեկ ամիս տեսադարանի շրջանակում որևէ հանդիպում չէինք ներկայացրել և առաջնությունների վերսկսմանը զուգահեռ որոշել էինք այլևս չհրապարակել լեգենդար հանդիպումներ, սակայն այսօր նկատեցինք, որ լրանում է Դանիա – Հայաստան լեգենդար հանդիպման 7-րդ տարեդարձը։ Այդ տարիներին, ինչպես հիշում եք, Հայաստանի հավաքականի ծաղկման շրջանն էր, երբ մեր հավաքականը Վարդան Մինասյանի գլխավորությամբ այնպիսի արդյունքներ էր գրանցում, որ եվրոպական թոփ […]

Լա լիգան վերադառնում է․ ի՞նչ սպասել առաջնության վճռորոշ փուլում

Հունիսի 10-ին լրացավ ուղիղ երեք ամիսը ինչ իսպանական Լա լիգան կորոնավիրուսի համաճարակի պատճառով ընդհատվել է։ Վերջին հանդիպումը կայացել է մարտի 10-ին, երբ «Էյբարը» բասկյան դերբիի շրջանակում սեփական հարկի տակ առանց երկրպագուների ներկայության 1։2 հաշվով պարտվեց Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Ռեալ Սոսիեդադին», իսկ այսօր`հունիսի 11-ին, արդեն վերսկսվում է առաջնությունը։ Առաջնության ավարտին դեռևս 11 տուր կա, […]

Սուբաշիչը պատմել է Մոնակոյում տիրող խնդիրների մասին

«Մոնակոյի» արդեն նախկին դարպասապահ Դանիել Սուբաշիչը, ով 9 տարի անցկացնելով մոնեգասկյան ակումբի կազմում, երկեկ՝ հունիսի 9-ին, հայտարարել է ակումբը լքելու մասին։ Խորվաթ դարպասապահը պատմել է ակումբում տիրող խնդիրների մասին․ ««Մոնակոյում» յուրաքանչյուր վեց ամիսը մեկ ամեն ինչ փոխվում է՝ սպորտային տնօրենից սկսած խաղացողներով վերջացրած։ Կարծում եմ՝ դա արդեն մեծ խնդիր է։ Որոշ մարդիկ, ովքեր նոր են […]

Յուրահատուկ app. Բրազիլիայում սիրողական ակումբները կարող են մեկ խաղով վարձակալել դարպասապահ

Բրազիլիայում ստեղծել են հետաքրքիր հեռախոսային ծրագիր (app), որը հնարավորություն է տալիս սիրողական ակումբներին մեկ խաղով վարձակալել որևէ դարպասապահ։ Լատինաամերիկյան երկրում, ինչպես ամբողջ աշխարհի այլ երկրներում, սիրողական հանդիպումների ժամանակ ոչ ոք չի ցանկանում կանգնել դարպասի առջև։ Կուրիտիբա քաղաքը ներկայացնող գործարարներ և դարպասապահներ յուրահատուկ լուծում են գտել այդ խնդրին։ Նրանք ստեղծել են «Վարձակալի՛ր դարպասապահ» (Goleiro de Aluguel) […]

Մրցակցի մարզչի մոտ Covid-19-ը հայտնաբերվելու պատճառով ՄՅՈՒ-ն չեղարկել է ընկերական խաղը

Երեկ՝ հունիսի 9-ին, «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է ընկերական հանդիպում անցկացներ «Սթոք Սիթիի» դեմ, սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով այն հետաձգվել է։ Հանդիպումը պետք է տեղի ունենար մանկունյական ակումբի մարզաբազայում։ Հյուերը ժամանել են մարզաբազա, սակայն խաղից րոպեներ առաջ այն չեղարկվել է։ Բանն այն է, որ «Սթոքի» գլխավոր մարզիչ՝ Մայք O’Նիլի կորոնավիրուսի թեստը դրական արդյունքն է ցույց տվել։ […]

Բավարիան ներկայացրել է հաջորդ մրցաշրջանի տնային մարզապաշիկը ?

«Բավարիան» Twitter-ի պաշտոնական օգտահաշվում ներկայացրել է 2020/21 մրցաշրջանի տնային մարզաշապիկը։ Նոր համազգեստը ավանդական կարմիր գույնի է, իսկ այն հերթական անգամ արտադրվել է Adidas ընկերության կողմից։

1 1,865 1,866 1,867 1,868 1,869 2,104