Մրցակցի մարզչի մոտ Covid-19-ը հայտնաբերվելու պատճառով ՄՅՈՒ-ն չեղարկել է ընկերական խաղը

Մրցակցի մարզչի մոտ Covid-19-ը հայտնաբերվելու պատճառով ՄՅՈՒ-ն չեղարկել է ընկերական խաղը

10/06/2020 - 15:15

Երեկ՝ հունիսի 9-ին, «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է ընկերական հանդիպում անցկացներ «Սթոք Սիթիի» դեմ, սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով այն հետաձգվել է։

Հանդիպումը պետք է տեղի ունենար մանկունյական ակումբի մարզաբազայում։ Հյուերը ժամանել են մարզաբազա, սակայն խաղից րոպեներ առաջ այն չեղարկվել է։ Բանն այն է, որ «Սթոքի» գլխավոր մարզիչ՝ Մայք O’Նիլի կորոնավիրուսի թեստը դրական արդյունքն է ցույց տվել։ «Սթոքն» ամբողջ կազմով հետ է վերադարձել։

«Սթոք Սիթին» պաշտոնական հայտարարության մեջ նշել է, որ ակումբի գլխավոր մարզչի նախորդ հինգ թեստերը բացասական եղել, իսկ այդ թեստը նա հանձնել էր հունիսի 8-ին, որն էլ պարզվել է, որ դրական է։

Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, «Յունայթեդի» ֆուտբոլիստները, այնուամենայնիվ, երկկողմանի հանդիպում են անցկացրել։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023