Յուրահատուկ app. Բրազիլիայում սիրողական ակումբները կարող են մեկ խաղով վարձակալել դարպասապահ

Յուրահատուկ app. Բրազիլիայում սիրողական ակումբները կարող են մեկ խաղով վարձակալել դարպասապահ

10/06/2020 - 15:50

Բրազիլիայում ստեղծել են հետաքրքիր հեռախոսային ծրագիր (app), որը հնարավորություն է տալիս սիրողական ակումբներին մեկ խաղով վարձակալել որևէ դարպասապահ։

Լատինաամերիկյան երկրում, ինչպես ամբողջ աշխարհի այլ երկրներում, սիրողական հանդիպումների ժամանակ ոչ ոք չի ցանկանում կանգնել դարպասի առջև։ Կուրիտիբա քաղաքը ներկայացնող գործարարներ և դարպասապահներ յուրահատուկ լուծում են գտել այդ խնդրին։

Նրանք ստեղծել են «Վարձակալի՛ր դարպասապահ» (Goleiro de Aluguel) հեռախոսային ծրագիրը։ Ծրագիրն աշխատում է հետևյալ կերպ․ այն հնարավորություն է տալիս գրանցվել ինչպես դարպասապահ, այնպես էլ վարձակալող, ում անհրաժեշտ է դարպասապահ։ Վարձակալողը պետք է գրանցի հանդիպման ամսաթիվը, վայրը և խաղի ժամը, ինչից հետո ծրագրում նրա մոտ կհայտնվեն ազատ դարպասապահներ, որոնք գտնվում են հանդիպման վայրի մոտակայքում։

Հեռախոսային ծրագրի հեղինակներից մեկի խոսքերով՝ սիրողական ֆուտբոլով զբաղվելու համար նախատեսված խաղադաշտերը Բրազիլիայում մեկ ամսում վարձակալվում են ավելի քան մեկ միլիոն անգամ։ Սիրողական ակումբների 70%-ը չունեն մշտական դարպասապահ, և այդ ծրագիրը արագ դարձավ բավականին պահանջված, քանի որ այն գումարի մի մասը, որը վճարվում է դարպասապահի վարձակալության համար, գնում է նաև դարպասապահի գրպանը։

Դարպասապահների վարձակալության համար գործում են տարբեր գնացուցակներ, որոնք կախված են, թե որքան է տևում հանդիպումը և որքան երկար, այնքան այն ավելի թանկ է։ Դարպասապահները մեկ ժամ խաղալու համար վաստակում են 30 բրազիլական ռեալ (մոտ 3000 դրամ), մեկուկես ժամվա համար՝ 45 ռեալ (մոտ 4500 դրամ), իսկ երկու ժամվա համար՝ 60 ռեալ (մոտ 6000 դրամ):

Ծրագրի հեղինակները այդ գումարից պահում են միայն չնչին տոկոս՝ գումարի 2/3-ը։ Ծրագիրից օգտվող դարպասապահներից մեկը կիսվել է իր փորձով․ «Այդ ծրագրի օգնությամբ ես բավականին շատ հանդիպումներ եմ անցկացնում։ Ողջ կյանքում ես հանդես եմ եկել որպես դարպասապահ, իսկ այդ ծրագրի իրագործումը պարզապես խելահողություն էր։ Ես շաբաթական սկսեցի անցկացնել հինգ հանդիպում, սակայն, եթե նայենք խաղացողների վարկանիշին, կտեսնենք, որ ոմանք նույնիսկ օրական մի քանի խաղ են անցկացնում։ Այս միջոցով շատ գումար աշխատել չի ստացվում։ Մեկ ժամ խաղալու համար դուք վաստակում եք 20 ռեալ (մոտ 2000 դրամ), սակայն դա հնարավորություն է տալիս ողջ ամիս գնել գարեջուր և ձեռք բերել նոր ընկերներ։ Սովորոբար ես շաբաթական երեք հանդիպում եմ անցկացնու, սակայն կարող եմ ավելի շատ խաղալ։ Սա նման է Uber (ամերիկյան տաքսի ծառայություն) դարպասապահների համար:

Բացի դարպասապահների խնդիրը լուծելուց՝ այդ app-ը լուծում է նաև մի շարք սոցիալական խնդիրներ։ Վարձակալությունից ստացված եկամտի մի մասն ուղղվում է բարեգործությանը, կարիքավոր ընտանիքների համար գնվում է սպորտային անհրաժեշտ պարագաներ, ինչպես նաև նպատակ է հետապնդում սպորտն օգտագործել որպես հասարակության մոբիլիզացնելու միջոց։ Եվ դա վերջը չէ․  Goleiro de Aluguel-ի հիմնադիրները ստեղծել են նաև սեփական ֆուտբոլային ակադեմիան՝ մարզելով բակային ֆուտոբլի տաղանդավոր դարպասապահենրի, իսկ  Goleiro de Aluguel-ի կայքում հնարավոր է գնել դարպասապահի համար անհրաժեշտ բոլոր պարագաները։

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023