Սուբաշիչը պատմել է Մոնակոյում տիրող խնդիրների մասին

Սուբաշիչը պատմել է Մոնակոյում տիրող խնդիրների մասին

10/06/2020 - 22:57

«Մոնակոյի» արդեն նախկին դարպասապահ Դանիել Սուբաշիչը, ով 9 տարի անցկացնելով մոնեգասկյան ակումբի կազմում, երկեկ՝ հունիսի 9-ին, հայտարարել է ակումբը լքելու մասին։ Խորվաթ դարպասապահը պատմել է ակումբում տիրող խնդիրների մասին․

««Մոնակոյում» յուրաքանչյուր վեց ամիսը մեկ ամեն ինչ փոխվում է՝ սպորտային տնօրենից սկսած խաղացողներով վերջացրած։ Կարծում եմ՝ դա արդեն մեծ խնդիր է։ Որոշ մարդիկ, ովքեր նոր են եկել ակումբ, նույնիսկ չգիտեն, թե որքան երկար եմ գտվնում ակումբի կազմում։

Մենք լուրջ հաջողությունների հասանք և ակումբին մեծ հաղթանակներ պարգևեցինք ինչպես ֆինանսական, այնպես էլ սպորտային առումով, սակայն ոմանք մոռանում են դրա մասին, սակայն դա չի նվազեցնում իմ սերը ակումբի հանդեպ, միայն տհաճ է այն փաստը, որ Ժերմենին և Դիարային ակումբը վաճառեց, չնայած նրանք երբէ նման բան չէին խնդրել։

Շատ խաղացողներ մտածում և ցավում են ակումբի համար։ Պետք է հասկանալ այն ուղղությունը, որով ակումբը պետք է շարժվի։ Անհրաժեշտ են համապատասխան ղեկավարներ և ֆուտբոլիստներ հանդերձարանում։ Հուսով եմ՝ ակումբը կգիտակցի այդ ամենը»,- Սուբաշիչի խոսքերը մեջբերում է L’Equipe-ն՝ հղում կատարելով Nice-Matin-ին։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023