Author Archives: Miqayel

Բորուսիաները գոլային հրավառություն են պարգևում․ մյունխենգլադբախցիները շարունակում են փայլել🎥

Հունվարի 22-ին մեկնարկեց Բունդեսլիգայի 18-րդ տուրը, որի մեկնարկային խաղում տեղի ունեցավ երկու «Բորուսիաների»՝ «Բորուսա Մյունխենգլադբախի» և «Բորուսա Դորտմունդի» դերբին։ Հանդիպումը բավական հետաքրքիր և գոլառատ ստացվեց։ Առաջին խաղակեսում կողմերը փոխանակվեցին խփած երկուական գոլով։ Նախ՝ 11-րդ րոպեին կենտրոնական պաշտպան Նիկո Էլվեդին բացեց խաղի հաշիվը, ապա՝ «դեղինները» բավական արագ ոչ միայն հավասարեցրին, այլև հաշվի մեջ առաջ անցան։ Նորվեգացի […]

Պաշտոնական․ Չելսիի պաշտպանը տեղափոխվեց Միլան

Ինչպես տեղեկացնում է «Միլանի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Չելսիի» կենտրոնական պաշտպան Ֆիկայո Թոմորիին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ վարձակալական պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը, ինչից հետո «ռոսոներիները» իրավունք կունենան 28 մլն եվրոյի դիմաց գնել անգլիացի երիտասարդ ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերային իրավունքները։ 23-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում հանդես կգա «23» համարի մարզաշապիկով։ Հիշեցնենք, որ Ֆիկայո Թոմորին […]

Ընդհատվեց Լիվերի՝ «Էնֆիլդում» անպարտելի հանդիպումների անհավանական շարքն

Անգլիական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 0։1 հաշվով անսպասելի պարտություն կրեց «Բյորնլիից»։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, 2017 թվականի ապրիլից ի վեր մերսիսայդյան ակումբը Պրեմիեր լիգայի շրջանակում «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում կրել է առաջին պարտությունը։ Այդ ընթացքում Յուրգեն Կլոպի թիմը 68 հանդիպում անընդմեջ չէր պարտվում ներքին առաջնությունում՝ տանելով 55 հաղթանակ։ Եվս […]

Իտալիայի գավաթ․ ձևավորվեցին 1/4 եզրափակչի բոլոր զույգերը

Հունվարի 22-ին՝ ուշ երեկոյան, կայացավ Իտալիայի գավաթի 2020/21 խաղարկության 1/8 եզրափակչի վերջին դիմակայությունը, որի շրջանակում «Լացիոն» մեծ դժվարությամբ 2։1 հաշվով հաղթեց «Պարմային»։ Այդկերպ հռոմեական ակումբը նվաճեց 1/4 եզրափակչի ուղեգիր, ինչի շնորհիվ էլ ձևավորվեցին քառորդ եզրափակչի բոլոր զույգերը։ Այսպիսով, մրցաշարի այդ փուլում միմյանց դեմ կմրցեն հետևյալ զույգերը․ «Ինտեր» – «Միլան» (26․01, 23։45) «Ատալանտա» – «Լացիո» (27․01, […]

Ֆուտբոլային ամենահզոր ավագների խորհրդանշական հավաքականը 🎥

Ներկայացնում ենք տեսանյութ ֆուտբոլի պատմության ամենահզոր ավագների խորհրդանշական հավաքականի մասին։ 11 հարգարժան տղաներ, որոնց համար առաջնային է միշտ եղել, հավատարմությունը, արժանապատվությունը, ակումբի գույները, երկրի դրոշը, ընկերասիրությունը, բարեհոգությունն ու կյանքի ցանկացած իրավիճակում ատամներով կռիվ տալը։ Փողի փայլը երբեք նրանց չի կուրացրել, նրանք որեւէ մեկին վնասելու հաշվին չեն հարթել իրենց ճանապարհը։ Եղել են ազնիվ, պրոֆեսիոնալ, աշխատասեր, մարդկային […]

Կոռնելիան քիչ մնաց՝ շարունակեր իր հեքիաթը, սակայն Բարսան, ի վերջո, կոտրեց ամուր դիմադրությունը🎥

Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց Սեգունդա Բ-ն ներկայացնող «Կոռնելիայի» դեմ։ Ինչպես և սպասվում էր, Ռոնալդ Կումանի սաները բացահայտ առավելություն ունեին ողջ խաղի ընթացքում։ Կատալոնական ակումբը ստեղծեց բազմաթիվ գոլային պահեր, սակայն «Կոռնելիայի» 21-ամյա դարպասապահ Ռամոն Խուան Ռամիրեսը, պարզապես, հրաշքներ էր գործում և նույնիսկ երկու անգամ կարողացավ հետ մղել «Բարսելոնայի» ֆուտբոլիստների իրացրած 11-մետրանոց հարվածները։ […]

Դրաման շարունակվում է․ Կոռնելիայի դարպասապահը երկու անգամ հետ մղեց Բարսելոնայի ֆուտբոլիստների 11-մետրանոցները 🎥

Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցում է Սեգունդա Բ-ն ներկայացնող «Կոռնելիայի» դեմ։ Իսպանիայի գավաթի ընթացիկ խաղարկությունում լի են բազմաթիվ դրամատիկ պահերը։ Այս հանդիպումը նույնպես բացառություն չէ, քանի որ «Կոռնելիայի» 21-ամյա դարպասապահ Ռամոն Խուան Ռամիրեսը հանդիպման ընթացքում երկու անգամ որսաց «Բարսելոնայի» ֆուտբոլիստների իրացրած 11-մետրանոց հարվածները։ Նախ 39-րդ րոպեին նշակետից վրիպեց Միրալեմ Պյանիչը, իսկ 80-րդ […]

Լիվերպուլը խաղային լուրջ խնդիրներ ունի․ Բյորնլին խոշոր անակնկալ է մատուցում🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Բյորնլիի» դեմ։ Յուրգեն Կլոպի ֆուտբոլիստները ողջ հանդիպման ընթացքում ունեին խաղային և տարածքային բացահայատ առավելություն, ստեղծեցին բազմաթիվ գոլային պահեր, սակայն «Բյորնլիի» ֆուտբոլիստների կամքն անկոտրում էր՝ ոչ մի կերպ թույլ չտալով գրավել դարպասը։ Շոն Դայչի ֆուտբոլիստներն այնքան դիմացան, որ 83-րդ րոպեին կարողացան իրենք բացել խաղի հաշիվը։ […]

Կոռնելիա – Բարսելոնա․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Իսպանիայի գավաթի 2020/21 խաղարկության 1/16 եզրափակչի շրջանակում Սեգունդա Բ-ն ներկայացնող «Կոռնելիան» սեփական հարկի տակ կմրցի «Բարսելոնայի» դեմ։ Հիշեցնենք, որ «Կոռնելիան» մրցաշարի 1/32 եզրափակչի շրջանակում պայքարից արդեն դուրս է թողել «Ատլետիկո Մադրիդին»՝ հաղթելով 1։0 հաշվով։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 00։00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․ […]

Պաշտոնական․ ՖԻՖԱ-ն պատժամիջոցներ կկիրառի, եթե ակումբները միանան Սուպերլիգային

ՖԻՖԱ-ն, ՈՒԵՖԱ-ն և մյուս աշխարհամասային ֆեդերացիաները հանդես են եկել համատեղ հայատարարությամբ, որը կապված է եվրոպական Սուպերլիգայի ստեղծման գաղափարի հետ․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջերս ԶԼՄ-ներում տարածում է գտել այնպիսի տեղեկատվություն, ըստ որի, եվրոպական ակումբները պատրաստվում են ստեղծել փակ Սուպերլիգա՝ ևս մեկ անգամ հաստատում ենք, որ նման մրցաշարը չի ընդունվելու ո՛չ ՖԻՖԱ-ի և ո՛չ էլ […]

1 1,650 1,651 1,652 1,653 1,654 2,104