Բորուսիաները գոլային հրավառություն են պարգևում․ մյունխենգլադբախցիները շարունակում են փայլել🎥

Բորուսիաները գոլային հրավառություն են պարգևում․ մյունխենգլադբախցիները շարունակում են փայլել🎥

23/01/2021 - 01:31

Հունվարի 22-ին մեկնարկեց Բունդեսլիգայի 18-րդ տուրը, որի մեկնարկային խաղում տեղի ունեցավ երկու «Բորուսիաների»՝ «Բորուսա Մյունխենգլադբախի» և «Բորուսա Դորտմունդի» դերբին։

Հանդիպումը բավական հետաքրքիր և գոլառատ ստացվեց։

Առաջին խաղակեսում կողմերը փոխանակվեցին խփած երկուական գոլով։ Նախ՝ 11-րդ րոպեին կենտրոնական պաշտպան Նիկո Էլվեդին բացեց խաղի հաշիվը, ապա՝ «դեղինները» բավական արագ ոչ միայն հավասարեցրին, այլև հաշվի մեջ առաջ անցան։ Նորվեգացի «մարդասպան» Էրլինգ Հալանդը 22 և 28-րդ րոպեներին երկու անգամ եզրափակեց Ջեյդոն Սանչոյի փոխանցումները։

20-ամյա նորվեգացին, Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 13 խաղից հետո, դարձել է 14 գոլի հեղինակ և լավագույն ռմբարկուների պայքարում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ ցուցակը գլխավորող Ռոբերտ Լևանդովսկուն զիջելով 8 գնդակ, ում անվան դիմաց արդեն գրանցվել է 22 գոլ։

Մարկո Ռոզեի սաների պատասխանն էլ չուշացավ, քանի որ 32-րդ րոպեին Նիկո Էլվեդին էլ պատասխանեց իր դուբլով։

Կողմերն ընդմիջման գնացին 2։2 հաշվի պայմաններում, իսկ երկրորդ կեսում մյունխենգլադբախցիները շատ ավելի լավ տեսք ունեին և կարողացան հաջորդ 45 րոպեների ընթացքում ևս երկու գնդակ ուղարկել Ռոման Բյուրկիի պաշտպանած դարպասը, որոնց «իշամեղուները» ոչնչով չկարողացան պատասխանել։ 49-րդ րոպեին Ռամի Բենսեբաինին առաջ մղեց իր թիմին, իսկ 78-րդ րոպեին որակազրկումից վերադարձած Մարկուս Թյուրամը ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը՝ 4։2։

Այսպիսով, Մարկո Ռոզեի սաները վաստակեցին 31 միավոր և շրջանցելով մի շարք մրցակցիների, այդ թվում նաև՝ «Բորուսիա Դորտմունդին»՝ բարձրացան արդեն 4-րդ հորիզոնական, իսկ դորտմունդցիները 29 միավորով նահանջեցին 5-րդ տեղ։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023