Լիվերպուլը խաղային լուրջ խնդիրներ ունի․ Բյորնլին խոշոր  անակնկալ է մատուցում🎥

Լիվերպուլը խաղային լուրջ խնդիրներ ունի․ Բյորնլին խոշոր անակնկալ է մատուցում🎥

22/01/2021 - 01:51

Անգլիական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Բյորնլիի» դեմ։

Յուրգեն Կլոպի ֆուտբոլիստները ողջ հանդիպման ընթացքում ունեին խաղային և տարածքային բացահայատ առավելություն, ստեղծեցին բազմաթիվ գոլային պահեր, սակայն «Բյորնլիի» ֆուտբոլիստների կամքն անկոտրում էր՝ ոչ մի կերպ թույլ չտալով գրավել դարպասը։

Շոն Դայչի ֆուտբոլիստներն այնքան դիմացան, որ 83-րդ րոպեին կարողացան իրենք բացել խաղի հաշիվը։ Մերսիսայդան ակումբի դարպասապահ Ալիսոն Բեկերը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց, ինչի հետևանքով հանդիպման գլխավոր մրցավար Մայք Դինը նշանակեց 11-մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Էշլի Բարնսը՝ բացելով խաղի հաշիվը։

«Կարմիրներն» այլևս ուժ ու եռանդ չունեին, որպեսզի փրկեին հանդիպումը, իսկ խաղն այդպես էլ ավարտվեց՝ 0։1։

Այսպիսով, «Լիվերպուլը» շարունակում է անկում ապրել։ Յուրգեն Կլոպի սաները ԱՊԼ-ի շրջանակում վերջին անգամ հաղթել են դեռևս 2020 թվականի դեկտեմբերի 16-ին, երբ 14-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելիս 0։7 հաշվով հաղթեցին «Քրիստալ Փելասին»։ Դրանից հետո մերսիսայդյան ակումբն անցկացրել է 5 հանդիպում և չի տարել գեթ մեկ հաղթանակ՝ կրելով երկու պարտություն։ Հատկանշական է, որ «Լիվերպուլը» անցկացրած վերջին 4 խաղերում չի կարողացել նույնիսկ գոլի հեղինակ դառնալ։

Այս հաղթանակից հետո «Բյորնլին» վաստակեց 19 միավոր և բարձրացավ 16-րդ հորիզոնական, իսկ «Լիվերպուլը» 34 միավորով մնաց 4-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023