Պաշտոնական․ Չելսիի պաշտպանը տեղափոխվեց Միլան

Պաշտոնական․ Չելսիի պաշտպանը տեղափոխվեց Միլան

23/01/2021 - 01:12

Ինչպես տեղեկացնում է «Միլանի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Չելսիի» կենտրոնական պաշտպան Ֆիկայո Թոմորիին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ վարձակալական պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը, ինչից հետո «ռոսոներիները» իրավունք կունենան 28 մլն եվրոյի դիմաց գնել անգլիացի երիտասարդ ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերային իրավունքները։

23-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում հանդես կգա «23» համարի մարզաշապիկով։

Հիշեցնենք, որ Ֆիկայո Թոմորին «Չելսիի» մարզադպրոցի սան է, իսկ ակումբի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023