Աղբյուր․ «Ռայոլան Մխիթարյանի ծառայություններն առաջարկել է միլանյան գրանդին»

Աղբյուր․ «Ռայոլան Մխիթարյանի ծառայություններն առաջարկել է միլանյան գրանդին»

15/05/2021 - 00:29

«Ռոմայի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագան շարունակում է մնալ մշուշոտ։

Ինչպես գիտեք, 32-ամյա ֆուտբոլիստի ու հռոմեական ակումբի միջև գործ պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ Կողմերի միջև գործող պայմանագրում կա կետ, ըստ որի, Մխիթարյանը կարող է ևս մեկ տարով երկարաձգել այն, սակայն նա, հնարավոր է, հեռանա ակումբից, ինչը կապված է Ժոզե Մոուրինիոյի՝ «գայլերի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման հետ։

Ինչպես տեղեկացնում է Il Tempo-ն, Մխիթարյանն իր գործակալ Մինո Ռայոլային խնդրել է դիտարկել այլ ակումբների առաջարկները։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռայոլան հայ ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկելը է մի շարք ակումբների, այդ թվում նաև՝ «Միլանին»։

Նշվում է, որ Մխիթարյանը ցանկանում է նվազագույնը 2 տարվա պայմանագիր կնքել՝ տարեկան 5 մլն եվրո աշխատավարձով։

Ինչ վերաբերում է «Ռոմային», որը 32-ամյա կիսապաշտպանին տարեկան վճարում է 3 մլն եվրո, մտադիր է պահպանել Մխիթարյանին։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն ու Ժոզե Մոուրինիոն 2016-2018 թթ․ աշխատել են «Մանչեսթեր Յունայթեդում»։ Համատեղ աշխատանքի տարիներին կողմերի միջև կոնֆլիկտ ծագեց, ինչն էլ հանգեցրեց, որ Հենոն 2018-ի հունվարին 34 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Արսենալ»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023