Մինգեսան բաց կթողնի Սելտայի դեմ խաղը, որպեսզի օգնի Բարսա Բ-ին

Մինգեսան բաց կթողնի Սելտայի դեմ խաղը, որպեսզի օգնի Բարսա Բ-ին

15/05/2021 - 11:51

«Բարսելոնայի» պաշտպան Օսկար Մինգեսան , ամենայն հավանականությամբ, իսպանական Լա լիգայի 37-րդ տուրի շրջանակում «Սելտայի» դեմ կայանալիք հանդիպումը։

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, 22-ամյա ֆուտբոլիստը կմիանա «Բարսելոնա Բ»-ին, որպեսզի օգնի Սեգունդա Բ-ի փլեյ-օֆֆ-ի կիսաեզրափակչի «ՈՒՆԱՄ Մուրսիայի» դեմ նախատեսված անցումային խաղում։ Փլեյ-օֆֆ փուլը հաղթահարելու դեպքում կատալոնական ակումբն իրավունք կունենա հաջորդ մրցաշրջանում հանդես գալ Սեգունդայում՝ Իսպանիայի 2-րդ դիվիզիոնում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռոնալդ Կումանը համաձայնել է Մինգեսային տրամադրել «Բարսա Բ»-ին, ինչը կապված է Ռոնալդ Արաուխոյի շարք վերադառնալու հետ, ով վնասվածք էր ստացել 36-րդ տուրի «Լևանտեի» դեմ խաղում (3:3):

Նշվում է, որ կատալոնական ակումբի երիտասարդական թիմի մարզչական շտաբը ցանկացել է, որ Իլայիշ Մորիբան նույնպես միանա ակումբին, սակայն Կումանը չի համաձայնել, քանի որ Ֆրենկի դե Յոնգը որակազրկման պատճառով բաց է թողնելու «Սելտայի» դեմ խաղը։

Հավելենք, որ «ՈՒՆԱՄ Մուրսիա» – «Բարսելոնա Բ» հանդիպումը տեղի կունենա մայիսի 16-ին՝ Երևանի ժամանակով 14։00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023