Անչելոտի. «Ռեալը կատարյալ հանդիպում անցկացրեց»
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 5:0 հաշվով հաղթեց Դոնեցկի «Շախտյորին»։ Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ իր տպավորություններով է կիսվել «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին. «Մենք կատարյալ հանդիպում անցկացրինք։ Շատ կարևոր էր մեր վերջին հանդիպումների շրջանակներում գրանցած արդյունքներին ճիշտ արձագանքել, ինչը հիանալի արեցինք։ Խաղի որակն անչափ բարձր էր […]