Անչելոտի. «Ռեալը կատարյալ հանդիպում անցկացրեց»

Անչելոտի. «Ռեալը կատարյալ հանդիպում անցկացրեց»

20/10/2021 - 11:07

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 5:0 հաշվով հաղթեց Դոնեցկի «Շախտյորին»։

Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ իր տպավորություններով է կիսվել «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին.

«Մենք կատարյալ հանդիպում անցկացրինք։ Շատ կարևոր էր մեր վերջին հանդիպումների շրջանակներում գրանցած արդյունքներին ճիշտ արձագանքել, ինչը հիանալի արեցինք։

Խաղի որակն անչափ բարձր էր և հանդիպման տեմպը մինչև վերջ բարձր պահեցինք։ Ամեն ինչ հիասքանչ էր։

Վինիսիուսն իր գործն էր անում, և բոլորն էլ հիանալի խաղացին։ Պետք է առանձնացնել բոլոր ֆուտբոլիստների ձեռքբերումները։

Վինիսիուսն այժմ վստահ է իր ուժերի վրա։ Նա հիանալի ֆուտբոլիստ է, ով շարունակում է նոր բաներ սովորել»,- «Պապա Կառլոյի» խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հավելենք, որ «հանքափորների» դեմ խաղում բրազիլացի վինգերը դարձավ դուբլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ` մեծապես նպաստելով իր թիմի հաղթանակին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023