Ատլետիկոն ու Լիվերն առաջին կեսում 4 գոլ խփեցին🎥

Ատլետիկոն ու Լիվերն առաջին կեսում 4 գոլ խփեցին🎥

19/10/2021 - 23:52

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Լիվերպուլը» B խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցում է «Ատլետիկո Մադրիդի» դեմ։

Առաջին կեսում թիմերն իսկական ներկայացում ցույց տվեցին երկրպագուներին` փոխանալվելով խփած երկուական գնդակով։

Հատկանշական է, որ «Լիվերպուլը» 13-րդ րոպեի դրությամբ հաղթում էր 2:0 հաշվով, սակայն «հնդկացիները» կարողացան ուշքի գալ ու նախքան ընդմիջման գնալը հավասարեցնել հաշիվը։

Մերսիսայդյան ակումբի կազմից մեկական անգամ աչքի ընկան Մոհամեդ Սալահն ու Նաբի Կեյտան, իսկ «Ատլետիկոյի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Անտուան Գրիզմանը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023