Ներկայացում Մադրիդում. Լիվերպուլը հաղթանակ կորզեց Ատլետիկոյի դեմ խաղում🎥

Ներկայացում Մադրիդում. Լիվերպուլը հաղթանակ կորզեց Ատլետիկոյի դեմ խաղում🎥

20/10/2021 - 00:57

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Լիվերպուլը» B խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Ատլետիկո Մադրիդի» դեմ։

Հանդիպումը պարզապես շոկային մեկնարկ ունեցավ, քանի որ «Լիվերպուլը» 8-րդ և 13-րդ րոպեներին Մոհամեդ Սալահի և Նաբի Կեյտայի գոլերի շնորհիվ երկու գնդակի առավելություն ստացավ։

«Հնդկացիները» շատ արագ ուշքի եկան սառը ցնցուղից և նախքան ընդմիջման գնալը կարողացան ոչ միայն կրճատել, այլև հավասարեցնել հաշիվը. 20-րդ ու 34-րդ րոպեներին աչքի ընկավ Անտուան Գրիզմանը` դառնալով դուբլի հեղինակ։

Խաղակեսի ավարտին «Ատլետիկոյի» ֆուտբոլիստներն ավելի մոտ էին հաշվի մեջ նոր փոփոխություն մտցնելուն, սակայն կողմերն ընդմիջման գնացին 2:2 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսը մեկնարկել էր հանգիստ պայքարում, սակայն, ինչպես ամպրոպ անամպ երկնքում, «Ատլետիկոն» մնաց 10 ֆուտբոլիստներով. Ռոբերտո Ֆիրմինոյի գլխին «բաց» ոտքով հարվածելու համար դաշտից հեռացվեց Անտուան Գրիզմանը։

Ստանալով քանակական առավելություն` Յուրգեն Կլոպի սաները քիչ-քիչ տիրեցին նախաձեռնությանը ու 76-րդ րոպեին վաստակեցին 11-մետրանոց, որն անվրեպ իրացրեց Մոհամեդ Սալահը` նույնպես դառնալով դուբլի հեղինակ։

Հյուրերը խփած գոլից հետո հանգստացրին խաղն ու մոտեցրին այն տրամաբանական ավարտին` հաղթելով 3:2 հաշվով։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

«Պորտու» 1:0 «Միլան»

3-րդ տուրից հետո B խումբն ունի հետևյալ տեսքը.

  1. «Լիվերպուլ» – 9 միավոր
  2. «Ատլետիկո» – 4 միավոր
  3. «Պորտու» – 4 միավոր
  4. «Միլան» – 0 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023