Author Archives: Miqayel

Ռոնալդուն արձագանքել է Մեսսիի` «Ոսկե գնդակը» հաղթելու փաստը որպես «թալան» որակած գրառմանը📸

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Instagram-ում արձագանքել է այն գրառմանը, որի մեջ օգտատերը Լեո Մեսսիի` «Ոսկե գնդակը» հաղթելու փաստը որակել է որպես «թալան և խայտառակություն»։ Cr7.o_lendario անունով հանդես եկող օգտատերն իր էջում երկար գրառում է կատարել, որտեղ ներկայացված են փաստեր, թե ինչու Կրիշտիանու Ռոնալդուն պետք է ստանար «Ոսկե գնդակը»։ Ռոնալդուն այդ գրառմանը պատասխանել է մեկ […]

Չեմպիոնների լիգայի մի շարք հանդիպումներ կանցկացվեն առանց հանդիսականների

Ինչպես տեղեկաղնում է Sky Sports Italia-ն, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրի «Բավարիա» – «Բարսելոնա» հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների։ Աղբյուրի փոխանցմամբ` նման որոշում է կայացվել` կապված Բավարիայի մարզում կորոնավիրուսի վարակի դեպքերի կտրուկ աճի հետ։ Նշվում է, որ նույն պատճառով առանց հանդիսականների կանցկացվեն նաև «Լայպցիգ» – «Մանչեսթեր Սիթի», «Այաքս» – «Սպորտինգ» և «Զալցբուրգ» – «Սևիլիա» […]

ԱԱ-2022. կայացել է Օվկիանյաի գոտու որակավորման փուլի վիճակահանությունը

Նոյեմբերի 29-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կայացել է աշխարհի 2022 թ. Օվկիանիայի գոտու որակավորման փուլի վիճակահանությունը։ Այս գոտու որակավորումը բաղկացած է լինելու երեք փուլից։ Առաջին փուլում միմյանց դեմ կմցրեն ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի` այս գոտու ամենացածր վարկանիշ ունեցող հավաքականները` Տոնգան և Կուկի Կղզիները, որոնց հաղթողը կնվաճի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր։ Որակավորման երկրորդ փուլին մասնակցելու են 8 հավաքականներ, […]

Լևոն Արոնյանն այսուհետ կներկայացնի ԱՄՆ-ն

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի կրկնակի գավաթակիր և բազմաթիվ այլ հեղինակավոր մրցաշարերի հաղթող, աշխարհահռչակ շախմատիստ Լևոն Արոնյանն այսուհետ հանդես կգա Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշի ներքո։ Շախմատի համաշխարհային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, Լևոն Արոնյանի անձնական էջում արդեն փոխել է նրա դրոշը և հայազգի շախմատիստին ներկայացրել է որպես ԱՄՆ շախմատի ֆեդերացիայի անդամ։ Հավելենք, որ ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակում ներկա […]

Կանանց ԱԱ. Հայաստանը 0:10 հաշվով պարտվեց Նորվեգիային

Կանանց աշխարհի 2023 թ. առաջնության որակավորման փուլի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը նոյեմբերի 30-ին Երևանում մրցում էր Նորվեգիայի ընտրանու դեմ։ Հանդիպումը վատ եղանակային պայմանների պատճառով մնացել էր անավարտ։ ՖԻՖԱ-ի պատվիրակը և գլխավոր Վիկտորյա Բեյերը որոշեցին հանդիպումը շարունակել դեկտեմբերի 1-ին` ժամը 11:00-ից սկսած։ Դեկտեմբերի 1-ին խաղը շարունակվեց 69-րդ րոպեից, որն ավարտվեց 10:0 հաշվով` հօգուտ նորվեգուհիների։ «Վիկինգների» կազմից […]

Յուվենտուսն ընդհատեց անհաջող հանդիպումների շարքը` հաղթելով Սալերնիտանային🎥

Իտալական Ա սերիայի 15-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» հյուրընկալելիս մրցեց առաջնության հետնապահ «Սալերնիտանայի» դեմ։ Մասիմիլանո Ալեգրիի սաները հանդիպման մեծ մասում ունեին մեծ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։ «Բյանկոներիների» կազմից մեկական անգամ աչքի ընկան Պաուլո Դիբալան և Ալվարո Մորատան։ Հավելենք, որ Դիբալան խաղավարտին մոտ` 90+5-րդ րոպեին, չկարողացավ աչքի ընկնել 11-մետրանոցից` հարվածելով բարձր։ Այսպիսով, «Յուվենտուսը» բոլոր մրցաշարերի շրջանակում երկու […]

Կանանց ԱԱ. Անգլիան 20:0 հաշվով հաղթեց Լատվիային

Կանանց աշխարհի 2023 թ. առաջնության որակավորման փուլի 6-րդ տուրում Անգլիայի հավաքականը D խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Լատվիայի ընտրանու դեմ։ «Երեք առյուծները» պարզապեզ կազմաքանդ արեցին մրցակցին` առավելության հասնելով ոչ ավել, ոչ պակաս 20:0 հաշվով։ Անգլիայի հավաքականի կազմից պոկերի հեղինակ դարձավ Լորեն Հեմպը, միանգամից երեք ֆուտբոլիստներ` հեթ-տրիկի հեղինակ` Բեթանի Միդը, Էլեն Վայթը և Ալեսիո Ռուսոն, […]

Ատալանտան խոշոր հաշվով հաղթեց Վենեցիային` էականորեն մոտենալով առաջատարներին🎥

Իտալական Ա սերիայի շրջանակում մեկնարկեց 15-րդ տուրը. «Ատալանտան» սեփական հարկի տակ մրցեց «Վենեցիայի» դեմ։ Ջանպիերո Գասպերինիի թիմը որևէ շանս չտվեց մրցակցին` ջախջախելով 4:0 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ Մարիո Պաշալիչը, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ, մեկ գնդակ էլ իր անվան դիմաց գրանցեց Տյոն Կոմպեյներսը։ Այս հաղթանակից հետո Բերգամոն ներկայացնող ակումբը վաստակեց 31 միավոր և զբաղեցնում է 4-րդ […]

Կանանց ԱԱ. Հայաստան – Նորվեգիա հանդիպումը մառախուղի պատճառով կիսատ է մնացել

Կանանց աշխարհի 2023 թ. առաջնության որակավորման փուլի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանում մրցում էր Նորվոգիայի ընտրանու դեմ։ Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, այդ հանդիպումը 69-րդ րոպեին մառախուղի պատճառով կիսատ է մնացել և դադարեցվել։ Բանակցություններից հետո ՖԻՖԱ-ի պատվիրակը և հանդիպման գլխավոր մրցավար Վիկտորյա Բեյերը որոշում են կայացրել հանդիպումը շարունակել դեկտեմբերի 1-ին` ժամը 11:00-ից սկսած։ Հավելենք, […]

Կասիլիաս. «Սովորե՛ք լավագույն ֆուտբոլիստին որոշել մրցաշրջանի արդյունքների հիման վրա»

«Ռեալ Մադրիդի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասպահ Իկեր Կասիլիասը նույնպես անդրադարձել է նոյեմբերի 29-ին տեղի ուենցած «Ոսկե գնդակի» ամենամյա մրցանակաբաշխության արդյունքներին. «Ինձ համար ավելի ու ավելի բարդ է դարձել հավատալ ֆուտբոլային մրցանակներին։ Ինձ համար Մեսսին ֆուտբոլի պատմության լավագույն 5 ֆուտբոլիստներից մեկն է, սակայն սովորեք լավագույն ֆուտբոլիստին որոշել` ըստ մրցաշրջանի արդյունքների։ Չէ՞ որ դա այդքան էլ […]

1 1,324 1,325 1,326 1,327 1,328 2,104