Կասիլիաս. «Սովորե՛ք լավագույն ֆուտբոլիստին որոշել   մրցաշրջանի արդյունքների հիման վրա»

Կասիլիաս. «Սովորե՛ք լավագույն ֆուտբոլիստին որոշել մրցաշրջանի արդյունքների հիման վրա»

30/11/2021 - 20:32

«Ռեալ Մադրիդի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասպահ Իկեր Կասիլիասը նույնպես անդրադարձել է նոյեմբերի 29-ին տեղի ուենցած «Ոսկե գնդակի» ամենամյա մրցանակաբաշխության արդյունքներին.

«Ինձ համար ավելի ու ավելի բարդ է դարձել հավատալ ֆուտբոլային մրցանակներին։ Ինձ համար Մեսսին ֆուտբոլի պատմության լավագույն 5 ֆուտբոլիստներից մեկն է, սակայն սովորեք լավագույն ֆուտբոլիստին որոշել` ըստ մրցաշրջանի արդյունքների։ Չէ՞ որ դա այդքան էլ դժվար չէ։ Բարդացնում եք խնդիրը»,- իսպանացի նախկին դարպասապահը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

Հիշեցնենք, որ Փարիզում կայացած մրցանակաբաշխության ժամանակ ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսին 7-րդ անգամ արժանացավ անհատական ամենահեղինակավոր մրցանակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023