ԱԱ-2022. կայացել է Օվկիանյաի գոտու որակավորման փուլի վիճակահանությունը

ԱԱ-2022. կայացել է Օվկիանյաի գոտու որակավորման փուլի վիճակահանությունը

01/12/2021 - 14:12

Նոյեմբերի 29-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կայացել է աշխարհի 2022 թ. Օվկիանիայի գոտու որակավորման փուլի վիճակահանությունը։

Այս գոտու որակավորումը բաղկացած է լինելու երեք փուլից։

Առաջին փուլում միմյանց դեմ կմցրեն ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի` այս գոտու ամենացածր վարկանիշ ունեցող հավաքականները` Տոնգան և Կուկի Կղզիները, որոնց հաղթողը կնվաճի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր։

Որակավորման երկրորդ փուլին մասնակցելու են 8 հավաքականներ, որոնք բաժանվել են երկու խմբի.

Խումբ A

Սողոմոնյան Կղզիներ

Թայիթի

Վանուատու

Տոնգա/Կուկի Կղզիներ

Խումբ B

Նոր Զելանդիա

Նոր Կալեդոնիա

Ֆիջի

Պապուա Նոր Գվինեա

Հավաքականները միմյանց դեմ մրցելու են շրջանաձև համակարգով և խմբերում առաջին երկու հորիզոնականները զբաղեցրած հավաքականները կնվաճեն որակավորման երրորդ փուլի ուղեգիր։

Որակավորման երրորդ փուլն անցկացվելու է փլեյ-օֆֆ ձևաչափոով, որը ներառելու է երկու կիսաեզրափակիչի և եզրափակիչի հանդիպումները։

Խմբերում առաջին հորիզոնականները զբաղեցրած հավաքականները կրցեն երկրորդ տեղը զբաղեցրած ընտրանիների դեմ։

Նշենք, որ այս ընտրական գոտուց հավաքականներն աշխարհի առաջնության «ուղիղ» ուղեգիր չեն նվաճում, այլ փլեյ-օֆֆ-ի հաղթողը հնարավորություն է ստանում մասնակցելու միջմայրցամայաքային անցումային հանդիպման։

Օվկիանիայի գոտու որակավորման փուլի հաղթողն անցումային հանդիպում է անցկացնելու ԿՈՆԿԱԿԱՖ-ի` Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի գոտու որակավորման փուլի շրջանակում 4-րդ հորիզոնականը զբաղեցրած ընտրանու դեմ։

Հավելենք, որ Օվկիանիայի գոտու որակավորման փուլը տեղի կունենա մարտի 14-30-ը, և բոլոր հանդիպումները կանցկացվեն Քաթարում, իսկ միջմայրցամայաքային անցումային հանդիպումը` 2022 թ. հունիսի 13-ին կամ 14-ին` կրկին Քաթարում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023