Կանանց ԱԱ. Անգլիան 20:0 հաշվով հաղթեց Լատվիային

Կանանց ԱԱ. Անգլիան 20:0 հաշվով հաղթեց Լատվիային

01/12/2021 - 01:11

Կանանց աշխարհի 2023 թ. առաջնության որակավորման փուլի 6-րդ տուրում Անգլիայի հավաքականը D խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Լատվիայի ընտրանու դեմ։

«Երեք առյուծները» պարզապեզ կազմաքանդ արեցին մրցակցին` առավելության հասնելով ոչ ավել, ոչ պակաս 20:0 հաշվով։

Անգլիայի հավաքականի կազմից պոկերի հեղինակ դարձավ Լորեն Հեմպը, միանգամից երեք ֆուտբոլիստներ` հեթ-տրիկի հեղինակ` Բեթանի Միդը, Էլեն Վայթը և Ալեսիո Ռուսոն, մեկ ֆուտբոլիստ` դուբլի հեղինակ` Բեթանի Ինգլենդը և 5 հոգի` մեկական գոլի հեղինակ` Ջեսիկա Քարթերը, Ջիլ Սքոթը, Էլա Թունը, Ջորջիա Ստանվեյը և Ջորդան Նոբսը։

Հավելենք, որ Անգլիայի կանանց հավաքականը D խմբի շրջանակում հաղթել է իր բոլոր 6 խաղերում և 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Նշենք, որ անգլուհիներն այդ 6 խաղերում խփել են 53 գոլ` սեփական դարպասը պահելով անառիկ։

Լատվիան էլ պարվել է բոլոր խաղերում և եզրափակում է խումբը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023