Author Archives: Miqayel

Սիթիի հիասքանչ հակագրոհն ու Բերնարդու Սիլվայի տպավորիչ գոլն Աստոն Վիլլայի դեմ խաղում🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Աստոն Վիլլային»։ Հանդիպման 43-րդ րոպեին «քաղաքաբնակները» հիանալի հակագրոհ զարգացրին, որն ընթացքից կատարած հարվածով եզրափակեց Բերնարդու Սիլվան` դառնալով տպավորիչ գոլի հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Կլոպի Heavy Metal-ը շարունակում է փայլել. Լիվերպուլը ջախջախեց Էվերտոնին🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում կայացավ մերսիսայդյան հերթական դերբին, որի շրջանակում «Էվերտոնը» «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում մրցեց «Լիվերպուլի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում Յուրգեն Կլոպի թիմն ուներ մեծ առավելություն և որևէ շանս չտվեց մրցակցին` հաղթելով 4:1 հաշվով։ «Լիվերպուլի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Մոհամեդ Սալահը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ջորդան Հենդերսոնն ու Դիոգու Ժոտան։ «Էվերտոնի» միակ գոլն […]

Սասուոլոն կրկին հերոսանում է` կարևոր միավորներ խլելով Նապոլիից🎥

Իտալական Ա սերիայի 15-րդ տուրում ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Նապոլին» հյուրընկալվելիս մրցեց «Սասուոլոյի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ գոլառատ խաղում գրանցվեց 2:2 հաշիվը։ «Նապոլին» մինչև 72-րդ րոպեն հաղթում էր 2:0 հաշվով, սակայն ձեռքից բաց թողեց հաղթանակը, իսկ «Սասուոլոն» երկրորդ պատասխան գոլը խփեց 89-րդ րոպեին։ Լուչիանո Սպալետիի թիմի կազմից աչքի ընկան Ֆաբիան Ռուիսն ու Դրիս Մերտենսը, իսկ […]

Ռեալը հաղթեց Ատլետիկ Բիլբաոյին` ամրապնդվելով Լա լիգայի 1-ին հորիզոնականում🎥

Իսպանական Լա լիգայի շրջանակում կայացավ 9-րդ տուրից հետաձգված «Ռեալ Մադրիդ» – «Ատլետիկ Բիլբաո» հանդիպումը։ Հանդիպման ընթացքում գրանցվեց ընդամենը մեկ գոլ. 40-րդ րոպեին «Ռեալին» հաղթանակ պարգևեց Կարիմ Բենզեման։ «Արքայական» ակումբն այս հաղթանակից հետո վաստակեց 36 միավոր և ամրապնդվեց Լա լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում` մոտակա հետապնդողներ «Ատլետիկո Մադրիդին» և «Ռեալ Սոսիեդադին» գերազանցելով արդեն 7 միավոր։ «Բիլբաոն» […]

Միլանն ուշքի է գալիս` խոշոր հաշվով հաղթելով Ջենոային🎥

Իտալական Ա սերիայի 15-րդ տուրի շրջանակում «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց «Ջենոայի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «ռոսոներիներն» ունեին առավելություն և մրցակցին հաղթեցին խոշոր` 3:0 հաշվով։ Ստեֆանո Պիոլիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ջունիոր Մեսիասը, մեկ գոլ էլ խփեց Զլատան Իբրահիմովիչը։ Այսպիսով, Ա սերիայի շրջանակում «Միլանը» հոկտեմբերի 31-ից ի վեր տոնեց առաջին հաղթանակը, վաստակեց 35 միավոր, շրջանցեց «Ինտերին»` […]

Իբրահիմովիչի հիանալի գոլը տուգանայինի իրացումից հետո Ջենոայի դեմ խաղում🎥

Իտալական Ա սերիայի 15-րդ տուրի շրջանակում «Միլանը» հյուրընկալվելիս մրցում է «Ջենոայի» դեմ։ Հանդիպման 10-րդ րոպեին «ռոսոներիները» նպաստավոր գոտում վաստակեցին տուգանային հրապարակի իրավունք։ Գնդակին մոտեցավ Զլատան Իբրահիմովիչը, ով վարպետորեն այն ուղարկեց մրցակցի դարպասը` բացելով խաղի հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ինտերը վստահ հաղթանակ տոնեց Սպեցիայի նկատմամբ` բարձրանալով 2-րդ հորիզոնական🎥

Իտալական Ա սերիայի 15-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց հետնապահների թվում ընթացող «Սպեցիայի» դեմ։ Սիմոնե Ինձզագիի զանգերը բավական վստահ տեսք ունեին և հաղթեցին 2:0 հաշվով։ «Ներաձուրիներին» հաղթանակ պարգևեցին Ռոբերտո Գալյարդինիի և Լաուտարո Մարտինեսի խփած գոլերը։ Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 34 միավոր, շրջանցեց «Միլանին»` բարձրանալով 2-րդ հորիզոնական։ «Սպեցիան» մնաց 11 միավորովև […]

Բոլոնիան դիմացավ Ռոմայի ճնշմանը` հաղթելով վերջինիս🎥

Իտալական Ա սերիայի 15-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս մրցեց «Բոլոնիայի» դեմ։ Չնայած հանդիպման մեծ մասում «Ռոման» ուներ տարածքային ու խաղային առավելություն, միևնույնն է, չկարողացավ գրավել մրակցի դարպասը։ Դեռ ավելին` տանտերերն իրենց սակավաթիվ գրոհներից մեկը 35-րդ րոպեին Մաթիաս Սվանբերգի ջանքերով վերածեցին գոլի։ Շվեդ կիսապաշտպանի գոլը հաղթանակ պարգևեց Սինիշա Միխայիլովիչի թիմին։ Հավելենք, որ «գայլերի» կազմից ողջ հանդիպմանը […]

Ռեալ Մադրիդ – Ատլետիկ Բիլբաո. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Իսպանական Լա լիգայի շրջանակում կկայանա 9-րդ տուրից հետաձգված «Ռեալ Մադրիդ» – «Ատլետիկ Բիլբաո» հանդիպումը։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժանանակով նախատեսված է 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Vmedia» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Բոլոնիա – Ռոմա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Իտալական Ա սերիայի 15-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս կմրցի «Բոլոնիայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 21:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Vmedia» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

1 1,323 1,324 1,325 1,326 1,327 2,104