Յուվենտուսն ընդհատեց անհաջող հանդիպումների շարքը` հաղթելով Սալերնիտանային🎥

Յուվենտուսն ընդհատեց անհաջող հանդիպումների շարքը` հաղթելով Սալերնիտանային🎥

01/12/2021 - 01:42

Իտալական Ա սերիայի 15-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» հյուրընկալելիս մրցեց առաջնության հետնապահ «Սալերնիտանայի» դեմ։

Մասիմիլանո Ալեգրիի սաները հանդիպման մեծ մասում ունեին մեծ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։

«Բյանկոներիների» կազմից մեկական անգամ աչքի ընկան Պաուլո Դիբալան և Ալվարո Մորատան։

Հավելենք, որ Դիբալան խաղավարտին մոտ` 90+5-րդ րոպեին, չկարողացավ աչքի ընկնել 11-մետրանոցից` հարվածելով բարձր։

Այսպիսով, «Յուվենտուսը» բոլոր մրցաշարերի շրջանակում երկու անընդմեջ «չոր» հաշվով պարտություններից հետո վերջապես հաղթանակ տոնեց, վաստակեց 24 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։

«Սալերնիտանան» իր ակտիվում ունի ընդամենը 8 միավոր և եզրափակում է Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023