Author Archives: Miqayel

Պիոլին` Կեսիեի չեղարկված գոլի մասին. «Ինչպե՞ս կարող է պառկած ֆուտբոլիստը խանգարել մրցակցին»🎥

Իտալական Ա սերիայի 18-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց «Նապոլիին»։ Հանդիպման 90-րդ «ռոսոներիները» Ֆրանկ Կեսիեի ջանքերով հավսարեցրին հաշիվը, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Դավիդե Մասան, տեսակրկնապատկերների օգնականների հետ քննարկելով դրվագը, չհաշվեց դարպասի գրավումն ու արձանագրեց խաղից դուրս վիճակ։ Բանն այն է, որ այդ դրվագում «Միլանի» հարձակվող Օլիվիե Ժիրուն պառկած վիճակում գտնվել է խաղից […]

Կադիսն ընդհատեց Ռեալի հաղթարշավը. «արքայական» ակումբը միավորներ կորցրեց

Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Կադիսի» դեմ։ Չնայած հանդիպման մեծ մասում «արքայական» ակումբն ուներ տարածքային ու խաղային հսկայական առավելություն, միևնույնն է, չկարողացավ խփել գոնե մեկ գնդակ ու հաղթանակ կորզել. խաղն ավարտվեց 0:0 հաշվով։ Նշենք, որ Կառլո Անչելոտիի թիմը հանդիպման ընթացքում գնդակին տիրել է ժամանակի 82%-ը, կատարել 34 հարված, […]

Նապոլին խաղի մեջ է. Սպալետիի թիմը հյուրընկալվելիս հաղթեց Միլանին🎥

Իտալական Ա սերիայի 18-րդ տուրի շրջանակում «Նապոլին» հյուրընկալվելիս մրցեց «Միլանի» դեմ։ Հանդիպման ընթացքում խփվեց ընդամենը մեկ գոլ, որը 5-րդ րոպեին իր անվան դիմաց գրանցեց Էլիֆ Էլմասը` հաղթանակ պարգևելով «Նապոլիին»։ Այսպիսով, Լուչիանո Սպալետիի թիմը հաղթեց 1:0 հաշվով։ Այս հաղթանակից հետո նեապոլիտանական ակումբը վաստակեց 39 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական։ «Միլանը» նույնպես ունի 39 միավոր, սակայն լրացուցիչ […]

Ռեալ Մադրիդ – Կադիս. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ կմրցի «Կադիսի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Vmedia» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Միլան – Նապոլի. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Իտալական Ա սերիայի 18-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա «Սան Սիրո» մարզադաշտում, որտեղ «Միլանը» կմրցի «Նապոլիի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Vmedia+» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Հայաստանը ներկայացնող Մալենան հաղթեց Մանկական Եվրատեսիլը🎥

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցավ Մանկական Եվրատեսիլը։ Հայաստանը ներկայացնող Մալենան «Քամի քամի» երգով քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց` առաջ անցնելով մյուս բոլոր երկրների ներկայացուցիչներից։ Նշենք, որ 2022 թ. Մանկական Եվրատեսիլը կկայանա Հայաստանում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Սիթին շարունակում է ջախջախել մրցակիցներին, Չելսին կրկին միավորներ կորցրեց🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Նյուքասլի» դեմ։ Պեպ Գվարդիոլայի սաները շարունակում են որևէ հնարավորություն չտալ մրցակիցներին` 4:0 հաշվով հաղթելով մրցակիցներին։ «Քաղաքաբնակների» կաղմից մեկական անգամ աչքի ընկան Ռուբեն Դիաշը, Ժոաո Կանսելուն, Ռիյադ Մարեզն ու Ռահիմ Սթերլինգը։ «Սիթին» այս հաղթանակից հետո վաստակեց 44 միավոր և շարունակում է գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ […]

Վլահովիչը Ա սերիայում մեկ օրացույցային տարում խփած գոլերի քանակով կրկնել է Ռոնալդուի ռեկորդը

Իտալական Ա սերիայի 18-րդ տուրի շրջանակում «Ֆիորենտինան» սեփական հարկի տակ մրցեց «Սասուոլոյի» դեմ. հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով։ «Ֆիորենտինայի» կազմից 51-րդ րոպեին աչքի ընկավ Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկու Դուշան Վլահովիչը։ Սերբ հարձակվողն 2021 թ. Ա սերիայի շրջանակում դարձել է 33 գոլի հեղինակ և մեկ օրացույցային տարվա ընթացքում խփած գոլերի քանակով կրկնեց «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ […]

Տադիչը գերազանցել է Մեսսիի` մեկ տարվա ընթացքում գոլային փոխանցումների տպավորիչ ռեկորդը

Հոլանդական Էրեդիվիզիայի 16-րդ տուրի շրջանակում «Այաքսը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվել է «ԱԶ Ալկմարին»։ Ամստերդամը ներկայացնող ակումբի միակ գոլը 73-րդ րոպեին խփել է Սեբաստիան Հալերը` եզրափակելով Դուշան Տադիչի փոխանցումը։ Ինչպես տեղեկացնում է William Hill-ը, Տադիչը 2021 թ. ընթացքում կատարել է իր 37-րդ գոլային փոլանցումը։ Մեկ օրացույցային տարվա ընթացքում կատարած գոլային փոխանցումների ցուցանիշով սերբ ֆուտբոլսիտը […]

Խավի. «Պետք է վերադառնանք մեր էտալոնային խաղին»

Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 3:2 հաշվով համառ պայքարում հաղթեց «Էլչեին»։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին. «Գեղեցիկ երեք միավոր էր։ Մենք պետք է վերադառնանք մեր էտալոնային խաղին և կրկին շատ տիրենք գնդակին։ Հուսով եմ` այս հաղթանակը շրջադարձային կդառնա։ Շատ ուրախ եմ, որ երեք միավոր […]

1 1,302 1,303 1,304 1,305 1,306 2,104